Այսօր կյանքի հարմարավետ կազմակերպման կարևոր պայմաններից մեկը անձնական ավտոմեքենայի առկայությունն է։ Իսկ նրա անվտանգ և վստահելի օգտագործման հիմքում ընկած է ճիշտ վարելու մշակույթը և որակյալ մասնագիտական պատրաստվածությունը։
Central Autoschool-ը Հայաստանում հանդիսանում է ժամանակակից ավտովարման ուսուցման առաջատար կենտրոններից մեկը։ Մեր դպրոցում ուսուցումն իրականացվում է փորձառու, համբերատար և գործին լիովին տիրապետող մասնագետների կողմից, ովքեր ապահովում են թե՛ տեսական, թե՛ գործնական բարձր որակ։ Սովորելով Central Autoschool-ում՝ դուք ձեռք կբերեք անվտանգ երթևեկության բոլոր հիմնական կանոնները, ղեկի կառավարման պրոֆեսիոնալ հմտություններ և ինքնավստահ վարելու փորձ, ինչի շնորհիվ դասընթացի ավարտին լիարժեք պատրաստ կլինեք անկախ վարորդական գործունեության։