«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի համաձայն` ճանապարհային երթևեկությանը մասնակցող տրանսպորտային միջոցը տեխնիկապես սարքին վիճակում պահպանելու համար պատասխանատվություն կրում է`
Տրանսպորտային միջոցի սեփականատերը կամ օգտագործողը:
Տրանսպորտային միջոցը վաճառած կազմակերպությունը:
Տրանսպորտային միջոցի` վերջին տարեկան տեխնիկական զննությունն իրականացրած կազմակերպությունը:
Թվարկած բոլոր անձինք և կազմակերպությունները:
«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի համաձայն` միջազգային վարորդական վկայականները տրվում են`
Մինչև 1 տարի ժամանակով:
Մինչև 3 տարի ժամանակով:
Մինչև 5 տարի ժականակով:
Անժամկետ:
Տրանսպորտային միջոցների շահագործումն արգելվում է, եթե`
Առջևի մասում տեղադրված են նարնջագույն լույսերով շրջադարձի ցուցիչներ:
Անսարք է քարշակի քարշակցման հարմարանքը:
Երկու դեպքում էլ:
Տրանսպորտային միջոցների շահագործումն արգելվում է, եթե`
Թեթև մարդատար ավտոմոբիլի կցորդի դողերի պաշտպանաշերտի նախշանկարի մնացորդային բարձրությունը պակաս է 1,6 մմ-ից:
Հետևի մասում տեղադրված են նարնջագույն լույսերով շրջադարձի ցուցիչներ:
Երկու դեպքում էլ:
Ո՞ր ուղղություններով է թույլատրվում երթևեկությունը:
Միայն դեպի ձախ:
Ուղիղ, դեպի ձախ և հետադարձ:
Միայն ուղիղ:
Նշաններից ո՞րն է ցույց տալիս տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանելն արգելող ճանապարհային նշանների ազդման գոտին:
- 1 -
- 2 -
- 3 -
- 4 -
- 5 -
Ի՞նչի մասին է զգուշացնում այս ճանապարհային նշանը։
Կանգառն արգելվում է
Արգելվում է մուտք գործել խաչմերուկի տարածք, եթե առջևում երթևեկության ուղղությամբ առաջացել է խցանում, որը վարորդին կհարկադրի կանգ առնել։
Արգելվում է մուտք գործել խաչմերուկի տարածք, եթե առջևում երթևեկության ուղղությամբ առաջացել է խցանում
Տրանսպորտային միջոցները խաչմերուկը կանցնեն հետևյալ հերթականությամբ՝
Բեռնատար ավտոմոբիլը, թեթև մարդատար ավտոմոբիլը, ավտոբուսը,ավտոցիստեռնը:
Բեռնատար ավտոմոբիլը, ավտոբուսը, թեթև մարդատար ավտոմոբիլը,ավտոցիստեռնը:
Հետադարձը նշված վայրում
Թույլատրվում է
Թույլատրվում է, եթե չի խոչընդոտում ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների վարորդներին
Արգելվում է
Ձախ շրջադարձ կատարելիս վարորդն ո՞ւմ է պարտավոր զիջել
Ավտոբուսի վարորդին
Թեթև մարդատարի վարորդին
Ոչ ոքի
Թույլատրվու՞մ է արդյոք ավտոմոբիլի կայանումը նշված տեղում
Թույլատրվում է
Արգելվում է
Կանգառի կետերի տարածքից դուրս թույլատրվու՞մ է ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցներին կանգառ կատարել:
Արգելվում է:
Թույլատրվում է:
Ի՞նչ առավելագույն արագությամբ է թույլատրվում ավտոբուսի երթևեկությունը այս ճանապարհային նշանի ազդեցության ճանապարհահատվածներում:
70 կմ/ժ:
80 կմ/ժ:
90 կմ/ժ:
100 կմ/ժ:
110 կմ/ժ:
Տրանսպորտային միջոցի վրա վթարային լուսային ազդանշանը պետք է միացված լինի`
Ճանապարհատրանսպորտային պատահարի դեպքում:
Քարշակման դեպքում (քարշակվող մեխանիկական տրանսպորտային միջոցի վրա):
Երկու դեպքում էլ:
Թույլատրվում է հետադարձն այս վայրում
Թույլատրվում է երկու կողմից 100մ տեսանելիության պայմաններում
Արգելվում է
Ո՞ր վարորդն է ճիշտ կատարել կանգառը
Միայն Գ
Բ կամ Գ
Բոլոր վարորդները:
Տրանսպորտային միջոցի կողքից` եզրաչափային լույսի արտաքին եզրից 0,3 մ դուրս ցցվելու դեպքում բեռը պետք է արդյո՞ք նշվի օրվա լուսավոր ժամերին «Մեծ եզրաչափերով բեռ» ճանաչման նշանով, իսկ օրվա մութ ժամանակ և անբավարար տեսանելիության պայմաններում, նաև` առջևից սպիտակ, իսկ հետևից` կարմիր գույնի լապտերիկներով կամ լուսանդրադարձիչով:
Այո
Ոչ
Նշաններից ո՞րն է 5 տոննա զանգված ունեցող բեռնատարի վարորդին պարտադրում աջ շրջադարձ կատարել խաչմերուկում
Միայն Ա
Միայն Բ
Ա և Բ
Բ և Գ
Խաչմերուկն ուղիղ անցնելիս վարորդը
Կարող է առաջինն անցնել
Պետք է զիջի տրամվային
Պետք է զիջի երկու վարորդներին
Անգիտակից վիճակում գտնվող տուժածին հայտնաբերելուց հետո առաջին հերթին պետք է.
Խմեցնել նրան սառը ջուր:
Բերել նրան կողքի ապահովության դիրքի:
Պահպանել մարմնի նորմալ ջերմաստիճանը:
Բացել շնչուղիները և ստուգել շնչառությունը: