Մինչև տեսական քննության հարցերին անցնելը, վարորդի թեկնածուն պետք է պատասխանի նմանատիպ երեք հարցի։ Ոստիկանությունում պնդում են, որ այս հարցերը ստուգում են ոչ միայն մարդու տեսողությունը, այլ նաև հոգեկան առողջությունը։
Ինչևէ, այստեղ կարևոր է իմանալ, որ քննություն հանձնողը բոլոր երեք հարցերին պետք է պատասխանի ճիշտ։ Նույնիսկ մեկ հարցի սխալ պատասխանելու դեպքում քննությունը շարունակելն արգելվում է։
Այստեղ ներկայացված են քննության ժամանակ կիրառվող հոգեբանական հարցերին նման օրինակներ։