
«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի համաձայն` անբավարար տեսանելիություն է համարվում`
Ճանապարհի տեսանելիության հեռավորությունը` օրվա մութ ժամանակ:
Ճանապարհի տեսանելիության հեռավորությունը բնակավայրերում` երթևեկելի մասի արհեստական լուսավորվածության բացակայության պայմաններում:
Մառախուղի, անձրևի, ձյունաթափի և (կամ) ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման համար այլ անբարենպաստ եղանակի պայմաններում, ճանապարհի տեսանելիություն և (կամ) մինչև 300 մետր տեսանելիության հեռավորություն:

ՙՃանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին՚ ՀՀ օրենքի համաձայն մայթ է համարվում
օրենսդրությամբ սահմանված կարգով հետիոտնի տեղաշարժվելու համար նախատեսված երթևեկելի մասին հարող ճանապարհի տարրը
օրենսդրությամբ սահմանված կարգով հետիոտնի տեղաշարժվելու համար նախատեսված երթևեկելի մասից որևէ եղանակով առանձնացված ճանապարհի տարրը
Նշված երկու դեպքերը

Տրանսպորտային միջոցների շահագործումն արգելվում է, եթե`
Տեղադրված են երթևեկության մասնակիցներին վնասվածքներ հասցնելու վտանգ պարունակող իրեր կամ առարկաներ:
Չի աշխատում ձայնային ազդանշանի սարքը:
Երկու դեպքում էլ:

Տրանսպորտային միջոցների շահագործումն արգելվում է, եթե՝
բեռնատար ավտոմոբիլի դողի պահպանաշերտի նախշանկարի մնացորդային բարձրությունը կազմում է 1,4մմ:
առջևի մասում տեղադրված են դեղին գույնի լուսաանդրադարձնող հարմարանքներ:
երկու դեպքում էլ

Ո՞ր նկարում է վարորդը ճիշտ կատարում մանևրը:
- 1 -
- 2 -
- 3 -

Այս ճանապարհային նշանը`
Թույլատրում է երթևեկել միայն նշված կամ ավելի բարձր արագությամբ:
Արգելում է երթևեկել նշանի վրա նշվածից ավելի բարձր արագությամբ:
Ցույց է տալիս այն արագությունը, որով առաջարկվում է երթևեկել ճանապարհի տվյալ հատվածում:

Ի՞նչպես պետք է վարվի վարորդը, եթե խաչմերուկում մտադիր է կատարել աջ շրջադարձ:
Կարող է վերադասավորվի աջ երթևեկելի գոտի, դրանից հետո կատարել աջ շրջադարձ:
Կարող է մոտենալ խաչմերուկին, այնուհետև կատարել աջ շրջադարձ:
Երկու պատասխաններն էլ ճիշտ են:

Տրանսպորտային միջոցները խաչմերուկը կանցնեն հետևյալ հերթականությամբ`
Թեթև մարդատար ավտոմոբիլը, ավտոբուսը, տրամվայը:
Տրամվայը, ավտոբուսը, թեթև մարդատար ավտոմոբիլը:
Տրամվայը, թեթև մարդատար ավտոմոբիլը, ավտոբուսը:

Դեպի աջից հարող ճանապարհ աջ շրջադարձ կատարելիս անհրաժեշտ է
Շարունակել երթևեկությունն այս գոտով և շրջադարձը կատարել միայն այդ գոտուց
Վերադասավորվել արգելակման գոտի և շրջադարձը կատարել միայն այդ գոտուց
Երկու տարբերակներն էլ ճիշտ են:

Նշված հետագծով աջ շրջադարձը
Թույլատրված է
Արգելված է

Ո՞ր նշաններից հետո է առանց թույլտվության երթևեկությունն արգելվում
Միայն Ա և Դ
Միայն Բ և Գ
Միայն Դ և Գ
Բոլոր

Խաչմերուկն անցնելիս այս իրավիճակում
Առաջինն անցնելու իրավունք ունենք
Պետք է զիջենք տրամվայի վարորդին
Պետք է զիջենք բեռնատարի վարորդին
Պետք է զիջենք բոլոր վարորդներին

Ավտոբուսը կանգ է առել հետիոտնին զիջելու համար: Թեթև մարդատար ավտոմոբիլի վարորդը տվյալ իրադրությունում խախտու՞մ է ճանապարհային երթևեկության կանոնների պահանջները:
Խախտում է:
Չի խախտում:

Ի՞նչ առավելագույն արագությամբ կարող է երթևեկել քարշակող ավտոբուսի վարորդը տվյալ իրավիճակում:
50 կմ/ժ:
60 կմ/ժ:
90 կմ/ժ:

Թույլատրվում է արդյո՞ք ծառայողական առաջադրանք կատարելիս ինքնակամ բացել կամ շրջանցել ուղեփակոցը:
Արգելվում է
Թույլատրվում է
Թույլատրվում է վարորդի հաեցողությամբ, եթե մոտակայքում բացակայում է մոտեցող գնացքը
Թույլատրվում է՝ գնացքի հերթապահի բացակայության դեպքում:

Ո՞ր տարբերակում է նշված արգելված դիրքով կայանումը կատարած վարորդը
Միայն Ա
Միայն Բ

Բարձրացնել արագությունը վարորդին արգելվում է, եթե
Դա կխոչընդոտի իրեն վազանցող տրանսպորտային միջոցի վարորդի վազանց կատարելուն:
Դա անհրաժեշտ է իրեն ճանապարհը զիջելու նպատակով կանգ առած վարորդի ճանապարհը ազատելու համար:
Դա կատարվում է խաչմերուկն ազատելու նպատակով

Ո՞ր վարորդն ունի առաջնահերթ երթևեկության իրավունք
Ավտոբուսի վարորդը
Թեթև մարդատարի վարորդը

Ո՞ր հետագծով է թույլատրված աջ շրջադարձը
Միայն Ա
Միայն Բ
Երկու հետագծերով

Անգիտակից վիճակում գտնվող և շնչառություն ունեցող տուժածին պետք է.
Պառկեցնել մեջքի վրա:
Բացել բերանը և դուրս քաշել լեզուն:
Շրջել կողքի և գլուխը հետ տանել: