
«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի համաձայն` կցորդ (կիսակցորդ) է համարվում`
Կոշտ կցիչով քարշակվող ցանկացած մեխանիկական տրանսպորտային միջոցը:
Շարժիչով չկահավորված տրանսպորտային միջոցը, որը նախատեսված է մեխանիկական տրանսպորտային միջոցով շարժման մեջ դրվելու և դրա կազմում որպես մեկ ամբողջություն երթևեկելու համար:

"Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին" ՀՀ օրենքի համաձայն՝ B, C, D կարգերի և C1, D1 ենթակարգերի տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքի վկայական ունեցող անձանց թույլատրվում է դրանք վարել նաև կցորդներով, եթե կցորդի թույլատրելի առավելագույն զանգվածը չի գերազանցում`
950 կիլոգրամը:
850 կիլոգրամը:
750 կիլոգրամը:

Տրանսպորտային միջոցների շահագործումն արգելվում է, եթե`
Չեն աշխատում տրանսպորտային միջոցի կառուցվածքով նախատեսված անվտանգության ամրագոտիները:
Տեղադրված են վարորդի նստատեղից նրա տեսադաշտը սահմանափակող իրեր կամ առարկաներ:
Երկու դեպքում էլ:

Տրանսպորտային միջոցների շահագործումն արգելվում է, եթե`
Առանց տրանսպորտային միջոցի հաշվառումն իրականացնող մարմնի թույլտվության` տրանսպորտային միջոցի կառուցվածքում կատարված են փոփոխություններ (վերասարքավորումներ):
Առջևի մասում տեղադրված են դեղին գույնի լույսերով շրջադարձի ցուցիչներ:
Երկու դեպքում էլ:

Ո՞ր տրանսպորտային միջոցի վարորդն է խախտում կանոնները շրջադարձ կատարելիս` արգելակման գոտի ունեցող ճանապարհին:
Երկու վարորդն էլ:
Դեղին ավտոմոբիլի վարորդը:
Երկու վարորդն էլ շրջադարձը կատարում են ճիշտ:

Թույլատրվու՞մ է արդյոք ավտոբուսի վարորդին վազանց կատարել այս նշանի ազդման գոտում:
Թույլատրվում է բոլոր դեպքերում` վազանցի կանոնները պահպանելով:
Չի թույլատրվում:
Թույլատրվում է, եթե վազանցվող տրանսպորտային միջոցի արագությունը չի գերազանցում 30 կմ/ժ:

Ի՞նչ է ցույց տալիս երթևեկելի մասում արված գծանշումը:
Համընթաց ուղղությամբ երթևեկող տրանսպորտային միջոցների համար առանձնացված գոտիների սահմանները:
Դարձափոխային երթևեկության գոտու սահմանները:

Տրանսպորտային միջոցները խաչմերուկը կանցնեն հետևյալհերթականությամբ:
Տրամվայը, ավտոբուսը, բեռնատար ավտոմոբիլը, մոտոցիկլը:
Ավտոբուսը, բեռնատար ավտոմոբիլը, տրամվայը, մոտոցիկլը:
Ավտոբուսը, տրամվայը և մոտոցիկլը, բեռնատար ավտոմոբիլը:

Թույլատրված է՞ հետադարձն այս վայրում
Այո
Թույլատրված է, եթե տեսանելիությունը 100 մետր և ավելի է
Ոչ

Միաժամանակ վերադասավորվելիս ո՞ր տրանսպորտային միջոցի վարորդը ունի առաջնահերթ երթևեկության իրավունք
Բեռնատարի
Թեթև մարդատարի

Այս ճանապարհային նշանը
Նախազգուշացնում է տրամվայի գծերի հետ հատման մասին
Տրամվայների կանգառի կետին մոտենալու մասին
Պարտադրում է զիջել տրամվայի վարորդին

Այս իրավիճակում վարորդը կարող է՞ կատարել ձախ շրջադարձը
Այո
Այո, եթե չի խոչընդոտի բեռնատարի վարորդին
Ոչ

Աջ շրջադարձ կատարելիս այս իրավիճակում զիջել ճանապարհը
Պարտավոր եք
Պարտավոր չեք

Տրանսպորտային միջոցները խաչմերուկը կանցնեն հետևյալ հերթականությամբ՝
Ավտոբուսը, թեթև մարդատար ավտոմոբիլը և բեռնատար ավտոմոբիլը միաժամանակ:
Թեթև մարդատար ավտոմոբիլը և բեռնատար ավտոմոբիլը միաժամանակ,ավտոբուսը:

Տվյալ իրավիճակում որտե՞ղ պետք է կանգ առնել:
Առաջին ճանապարհային նշանի մոտ:
"Կանգ գծի" մոտ:
Երկրորդ ճանապարհային նշանի մոտ:
Կանգառը պարտադիր չէ:

Ո՞ր դեպքում է վարորդը խախտել կանգառ կատարելու կանոնները
Միայն Ա
Միայն Բ
Ոչ ոք
Երկուսն էլ խախտել են

Արգելվում է մինչև 12 տարեկան երեխաներին փոխադրել
Կողավոր թափքով բեռնատար ավտոմոբիլի թափքում:
Փուրգոն թափքով բեռնատար ավտոմոբիլի թափքում

Այս նշանով կահավորված ճանապարհներին միջքաղաքային ավտոբուսների վարորդներն իրավունք ունեն երթևեկելու ոչ ավել քան`
60 կմ/ժ:
80 կմ/ժ:
90 կմ/ժ:

Տրանսպորտային միջոցներով, որոնց արագությունը տեխնիկական բնութագրերից կամ վիճակից ելնելով չի գերազանցում 40 կմ/ժ, ավտոմայրուղիներով երթևեկել`
Թույլատրվում է` միայն աջ եզրային գոտիով:
Արգելվում է:
Թույլատրվում է` «Նվազագույն արագության սահմանափակում» նշանի բացակայության դեպքում:

Հանգիստ վիճակում չափահաս մարդու անոթազարկը կազմում է.
40-60 զարկ մեկ րոպեում:
60-80 զարկ մեկ րոպեում:
80-100 զարկ մեկ րոպեում: