
«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի համաձայն` A կարգի տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքի վկայական կարող է տրվել`
16 տարին լրացած անձանց:
17 տարին լրացած անձանց:
18 տարին լրացած անձանց:

Զիջել ճանապարհն այլ տրանսպորտային միջոցների նշանակում է
Վարորդը չպետք է շարունակի կամ վերսկսի շարժումը կամ կատարի որևէ մանևր, եթե դա կարող է այլ տրանսպորտային միջոցների վարորդներին ստիպել փոխել շարժման ուղղությունը կամ արագությունը:
Վարորդը չպետք է շարունակի կամ վերսկսի շարժումը կամ կատարի որևէ մանևր, եթե դա կարող է այլ տրանսպորտային միջոցների վարորդներին ստիպել անսպասելի փոխել շարժման ուղղությունը կամ արագությունը
Անվերապահորեն կանգնեցնել տրանսպորտային միջոցը:

Տրանսպորտային միջոցների շահագործումն արգելվում է, եթե`
Բեռնատար ավտոմոբիլի դողերի պահպանաշերտի մնացորդային բարձրությունը կազմում է 1.6 մմ:
Չի գործում պնևմատիկ արգելակային հաղորդակի ճնշաչափը:
Երկու դեպքում էլ:

Տրանսպորտային միջոցների շահագործումն արգելվում է, եթե՝
անսարք է կամ բացակայում է կառուցվածքով նախատեսված ղեկային կառավարման ուժեղարարը
չի աշխատում ձայնարկիչը
երկու դեպքում էլ

Թույլատրվու՞մ է արդյոք ավտոբուսի վարորդին մուտք գործել խաչմերուկ տվյալ իրադրությունում:
Թույլատրվում է:
Արգելվում է:
Թույլատրվում է, եթե ավտոբուսը երթևեկում է սահմանված երթուղով:

Թույլատրվու՞մ է արդյոք մուտք գործել այս նշանով նշված գոտի աջ շրջադարձ կատարելիս:
Թույլատրվում է:
Արգելվում է:
Թույլատրվում է, եթե այդ գոտին մնացած երթևեկելի մասից բաժանված չէ գծանշման հոծ գծով:

Ի՞նչ են ցույց տալիս նշված ճանապարհային նշանները:
Նորոգման աշխատանքների պատճառով կողնակ մուտք գործելը վտանգավոր է:
Ճանապարհին իրականացվում են վերանորոգման աշխատանքներ:

Ո՞ր տրանսպորտային միջոցի վարորդը պետք է զիջի ճանապարհը:
Կապույտ ավտոմոբիլի վարորդը:
Կարմիր ավտոմոբիլի վարորդը:

Այս խաչմերուկում նշվածներից ո՞ր ուղղություններով կարող եք շարունակել երթևեկությունը
Միայն Ա
Բ կամ Գ
Ա կամ Բ

Այս իրավիճակում ձախ շրջադարձ կատարելիս
Կանցնեք խաչմերուկն առաջինը
Կզիջենք ճանապարհը բեռնատարի վարորդին

Ձախ շրջադարձ կատարելիս պետք է զիջել
Բեռնատարի վարորդին
Երկու վարորդներին
Ոչ ոքի

Ո՞ր նկարում է վարորդը ճիշտ կատարում շրջադարձը:
Ձախ նկարում:
Աջ նկարում:
Երկու նկարներում էլ:

Ինչ հեռավորության վրա է արգելվում տրանսպորտային միջոցների կայանումը երկաթուղային գծանցերից:
15 մ
50 մ
100 մ
150 մ

Թույլատրվու՞մ է արդյոք նշված տեղում վազանցել ավտոբուսը:
Թույլատրվում է:
Արգելվում է:

Ո՞ր վայրում է թույլատրվում կանգառ կատարել
Միայն Բ
Միայն Ա և Բ
Միայն Ա և Գ
Ոչ մի վայրում

Ավտոբուսի քարշակումը մերկասառույցի պայմաններում արգելվում է՝
Ճկուն կցիչով:
Կոշտ կցիչով:

Տվյալ իրավիճակում ուղիղ երթևեկելու դեպքում թույլատրվում է
Շրջանցել բեռնատարն աջ կողմից:
Շարունակել երթևեկությունը միայն բեռնատարի անցումից հետո
Նշված երկու դեպքերն էլ թույլատրելի են

Այս իրավիճակում թո՞ւյլատրվում է հետընթացով մոտենալ ուղևորին
Այո
Ոչ

Ո՞ր տրանսպորտային միջոցները կարող են երթևեկել այս ճանապարհի աջ եզրային գոտիով
Տրոլեյբուսներն ու ընդհանուր օգտագործման ավտոբուսները
Տրոլեյբուսներն ու ավտոբուսները
Միայն ավտոբուսները

Ավտովթարի ժամանակ հետևյալ տուժածներից որի՞ն օգնություն կցուցաբերեք առաջին հերթին:
Վախեցած հղի կին:
Քերծվածքներով երեխա:
Բազկի կոտրվածքով տղամարդ:
Անգիտակից տղամարդ: