
«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի համաձայն` տրանսպորտային միջոցի ձեռք բերման օրվանից ի՞նչ ժամկետում այն պետք է ներկայացվի հաշվառման` Ճանապարհային ոստիկանության մարմիններ:
15 օրվա ընթացքում:
10 օրվա ընթացքում:
20 օրվա ընթացքում:

ՙՃանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին՚ ՀՀ օրենքի համաձայն վարորդին են հավասարեցվում
ճանապարհով բեռնակիր և (կամ) հեծկան կենդանիներ կամ անասուններ քշող անձը
բեռնակիր և (կամ) հեծկան կենդանիներ կամ անասուններ քշող անձը

Տրանսպորտային միջոցների շահագործումն արգելվում է, եթե`
Առջևի մասում տեղադրված են դեղին գույնի լույսերով շրջադարձի ցուցիչներ:
Բացակայում է դողի անվահեցի ամրացման հեղյուսներից թեկուզ մեկը:
Երկու դեպքում էլ:

Տրանսպորտային միջոցների շահագործումն արգելվում է, եթե`
Առանց տրանսպորտային միջոցի հաշվառումն իրականացնող մարմնի թույլտվության` տրանսպորտային միջոցի կառուցվածքում կատարված են փոփոխություններ (վերասարքավորումներ):
Առջևի մասում տեղադրված են դեղին գույնի լույսերով շրջադարձի ցուցիչներ:
Երկու դեպքում էլ:

Հետադարձն արգելվում է`
Հետիոտնային անցումների վրա և թունելներում:
Կամուրջների, ուղեկամուրջների, էստակադների վրա և դրանց տակ:
Երկաթուղային գծանցներում:
Ճանապարհի` թեկուզ և մեկ ուղղությամբ 100 մ-ից պակաս տեսանելիության տեղերում:
Բոլոր թվարկած դեպքերում:

Այս ճանապարհային նշանը նախազգուշացնում է, որ առջևում`
Կամուրջ կամ լաստանավային անցում չունեցող ջրային արգելքով ճանապարհահատված է:
Ջրային արգելքով ճանապարհահատված է, որի վրա առկա է բացվող կամուրջ:
Տեղամաս է, որտեղ ճանապարհը դուրս է գալիս ափ կամ առափ:

Ի՞նչ առավելագույն հեռավորության վրա է տեղադրվում բարդ խաչմերուկում «խաչմերուկի տարածք» ճանապարհային նշանը, եթե այն հնարավոր չէ տեղադրել խաչմերուկի սահմանին։
10 մետր
20 մետր
30 մետր

Ազդու՞մ է արդյոք արգելող նշանը ճանապարհի այն հատվածի վրա, որտեղ կանգառ է կատարել վարորդը:
Ազդում է:
Չի ազդում:

Ո՞ր վարորդը պետք է զիջի ճանապարհը
Շարժումը սկսող վարորդը
Կանգնել պատրստվող վարորդը

Ո՞ր տրանսպորտային միջոցի վարորդը պետք է զիջի ճանապարհը
Ավտոբուսի վարորդը
Թեթև մարդատարի վարորդը:

Թույլատրվո՞ւմ է կայանումը նշված վայրում
Այո
Թույլատրվում է միայն նշված վայրի բնակիչներին
Ոչ

Խաչմերուկն ուղիղ անցնելիս վարորդը
Կարող է առաջինն անցնել
Պետք է զիջի տրամվային
Պետք է զիջի երկու վարորդներին

Տրանսպորտային միջոցները խաչմերուկը կանցնեն հետևյալ հերթականությամբ՝
Բեռնատար ավտոմոբիլը և մոտոցիկլը, ավտոբուսը, տրոլեյբուսը:
Բեռնատար ավտոմոբիլը և ավտոբուսը, մոտոցիկլը, տրոլեյբուսը:

Թույլատրվու՞մ է ավտոբուսների կանգառն ու կայանումը բնակավայրերում երթևեկելի մասի ձախ կողմում` միակողմ երթևեկության ճանապարհներին:
Թույլատրվում է:
Արգելվում է:
Թույլատրվում է միայն կանգառ կատարելու համար:

Ի՞նչ առավելագույն արագությամբ է թույլատրվում միջքաղաքային ավտոբուսների երթևեկությունն ավտոմայրուղիներով:
70 կմ/ժ:
80 կմ/ժ:
90 կմ/ժ:
100 կմ/ժ:
110 կմ/ժ:

Այս խաչմերուկում վարորդը
Կանցնի առաջինը
Պետք է զիջի ճանապարհը տրամվային

Ո՞ր վարորդն է խախտել կանգառ կատարելու կանոնները
Ավտոմոբիլի վարորդը
Մոտոցիկլի վարորդը
Երկու վարորդները
Ոչ ոք

Տրանսպորտային միջոցի հետևի եզրաչափից 0.6մ դուրս ցցված բեռը պետք է արդյո՞ք նշվի օրվա լուսավոր ժամերին «Մեծ եզրաչափերով բեռ» ճանաչման նշանով, իսկ օրվա մութ ժամանակ և անբավարար տեսանելիության պայմաններում, նաև` առջևից սպիտակ, իսկ հետևից` կարմիր գույնի լապտերիկներով կամ լուսանդրադարձիչով
Այո
Ոչ

Տրանսպորտային միջոցի վրա վթարային լուսային ազդանշանը պետք է միացված լինի`
Լապտերների լույսից վարորդի շլացման դեպքում:
Քարշակման դեպքում (քարշակվող մեխանիկական տրանսպորտային միջոցի վրա):
Երկու դեպքում էլ:

Դուք հարևանի ավտոտնակից լսում եք մեքենայի շարժիչի ձայնը և, բացելով դուռը, տեսնում եք գետին ընկած հարևանին: Ի՞նչ է պետք անել առաջին հերթին:
Լայն բացել դռները և անջատել շարժիչը, հնարավորության դեպքում տեղափոխել տուժածին դեպքի վայրից:
Մանրակրկիտ զննել տուժածի մարմինը` վնասվածքներ հայտնաբերելու համար:
Բերել տուժածին կողքի ապահովության դիրքի:
Օգնել տուժածին ընդունել կիսանստած դիրք: