
«Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ տրանսպորտային միջոցի վարորդը պարտավոր է ճանապարհատրանսպորտային պատահարին առընչություն ունենալու դեպքում՝
Անմիջապես կանգնեցնել տրանսպորտային միջոցը:
Միացնել վթարային լուսային ազդանշանը:
պատահարի մասին հայտնել ոստիկանություն:
Կատարել թվարկած բոլոր գործողությունները:

«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի համաձայն` ճանապարհի երթևեկելի մաս է համարվում`
Ճանապարհի տարրը` նախատեսված տրանսպորտային միջոցների երթևեկության համար:
Ճանապարհի տարրը` նախատեսված ոչ ռելսագնաց տրանսպորտային միջոցների երթևեկության համար:

Կողային կցորդով մոտոցիկլների շահագործումն արգելվում է, եթե`
Բացակայում է կառուցվածքով նախատեսված` թամբի վրայի ուղևորի համար լայնակի բռնատեղը:
Դողերի պահպանաշերտի մնացորդային բարձրությունը կազմում է 0.6մմ:
Բացակայում է բժշկական դեղատուփը:
Թվարկած բոլոր դեպքերում:

Տրանսպորտային միջոցների շահագործումն արգելվում է, եթե`
Նույն սռնու վրա տեղադրված են տարբեր կառուցվածքների դողեր:
Խախտված է շարժիչի սնման համակարգի հերմետիկությունը:
Երկու դեպքում էլ:

Ո՞ր տրանսպորտային միջոցի վարորդն ունի առաջնահերթ երթևեկության իրավունք:
Բեռնատար ավտոմոբիլի վարորդը:
Ավտոբուսի վարորդը:

Նշաններից ո՞րն է կոչվում «Հյուրանոց» կամ «Մոթել»:
- 1 -
- 2 -
- 3 -
- 4 -
- 5 -

Տրանսպորտային միջոցները խաչմերուկը կանցնեն հետևյալ հերթականությամբ՝
Թեթև մարդատար ավտոմոբիլը, ավտոբուսը, տրոլեյբուսը:
Տրոլեյբուսը և ավտոբուսը, թեթև մարդատար ավտոմոբիլը:
Տրոլեյբուսը, թեթև մարդատար ավտոմոբիլը, ավտոբուսը:

Վարորդներից որն է պարտավոր կանգ առնել:
Թեթև մարդատար ավտոմոբիլի վարորդը
Ավտոբուսի վարորդը
Երկու վարորդն էլ:

Կահավորված թափքում մարդ փոխադրող բեռնատար ավտոմոբիլների երթևեկությունը թույլատրվում է ոչ ավելի քան`
60 կմ/ժ արագությամբ:
70 կմ/ժ արագությամբ:
80 կմ/ժ արագությամբ:

Առանց ծածկույթի հողային ճանապարհի վրա, անմիջապես խաչմերուկից առաջ, ծածկույթով հատվածի առկայությունն արդյոք այդ ճանապարհը դարձնու՞մ է հատվողին հավասարազոր:
Ոչ:
Այո:

Ո՞ր հետագծով է թույլատրված աջ շրջադարձը
Միայն Ա
Միայն Բ
Ցանկացած

Նշաններից որով է կահավորվում արհեստական անհարթությունը
Միայն Ա
Միայն Բ
Բ և Գ

Տրանսպորտային միջոցները խաչմերուկը կանցնեն հետևյալ հերթականությամբ՝
Բեռնատար ավտոմոբիլը, թեթև մարդատար ավտոմոբիլը, ավտոբուսը:
Ավտոբուսը, բեռնատար ավտոմոբիլը, թեթև մարդատար ավտոմոբիլը:
Ավտոբուսը, թեթև մարդատար ավտոմոբիլը, բեռնատար ավտոմոբիլը:

Ի՞նչ առավելագույն արագությամբ է թույլատրվում թեթև մարդատար ավտոմոբիլների երթևեկությունը այս ճանապարհային նշանի ազդեցության ճանապարհահատվածներում:
70 կմ/ժ:
80 կմ/ժ:
90 կմ/ժ:
100 կմ/ժ:
110 կմ/ժ:

Ո՞ր հետագծով է թույլատրվում հետադարձ կատարել
Միայն Ա
Միայն Բ
Արգելվում է երկու հետագծերով

Այս իրադրությունում զիջել պարտավոր ենք
Երկու վարորդներին
Միայն հանդիպակացից մոտեցող բեռնատարին

Խաչմերուկն ուղիղ անցնելիս
Կարող ենք անցնել առաջինը
Պարտավոր ենք զիջել ճանապարհը թեթև մարդատարի վարորդին

Թույլատրվում է արդյո՞ք 3,5 տոննայից թեթև բեռնատարի վարորդին ցուցանակում նշված եղանակով կայանում կատարել:
Այո
Ոչ

Ո՞ր դեպքում է թույլատրվում հանդիպակաց երթևեկության գոտով վազանց կատարել յուրաքանչյուր ուղղությամբ մեկ գոտի ունեցող ճանապարհներին
Միայն, երբ հանդիպակաց ուղղությամբ գոտին բավարար տարածությամբ ազատ է:
Միայն երբ մեզ վազանց չեն կատարում:
Երկու պայմաններն էլ անհրաժեշտ է, որ ապահովված լինեն:

Առավել վտանգավոր արյունահոսության նշան է, եթե.
Արյունը 10 րոպեի ընթացքում մակարդվում է:
Արյունը շիթով բխում է վերքից:
Արյունը մուգ կարմիր գույնի է:
Արյունը միալար հոսում է վերքից: