
«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի համաձայն` երթևեկության գոտի է համարվում`
Երթևեկելի մասի գծանշված երկայնական գոտին, որի լայնությունը բավարար է տրանսպորտային միջոցների մեկ շարքով երթևեկության համար:
Երթևեկելի մասի գծանշված կամ չգծանշված երկայնական գոտին, որի լայնությունը բավարար է տրանսպորտային միջոցների մեկ շարքով երթևեկության համար:

«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի համաձայն` ազգային վարորդական վկայականները տրվում են`
Մինչև 5 տարի ժամանակով:
Մինչև 10 տարի ժամանակով:
Մինչև 20 տարի ժամանակով:
Անժամկետ:

Տրանսպորտային միջոցների շահագործումն արգելվում է, եթե`
Չեն աշխատում թեթև մարդատար ավտոմոբիլի սրահի ներքին լուսավորության սարքերը:
Բացակայում են կառուցվածքով նախատեսված նստատեղերի գլխակալները:
Երկու դեպքում էլ:

Տրանսպորտային միջոցների շահագործումն արգելվում է, եթե`
Թեթև մարդատար ավտոմոբիլի կցորդի դողերի պաշտպանաշերտի նախշանկարի մնացորդային բարձրությունը պակաս է 1,6 մմ-ից:
Հետևի մասում տեղադրված են նարնջագույն լույսերով շրջադարձի ցուցիչներ:
Երկու դեպքում էլ:

Եթե համապատասխան նշաններով կահավորված երկայնական թեքությամբ ճանապարհահատվածներում հանդիպակաց երթևեկությունը դժվարացած է, ապա ճանապարհը պետք է զիջել`
Վայրէջքի ուղղությամբ ընթացող տրանսպորտային միջոցին:
Ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցին:
Վերելքի ուղղությամբ ընթացող տրանսպորտային միջոցին:

Նշաններից ո՞րն է ցույց տալիս 50 կմ/ժ առավելագույն արագության սահմանափակման գոտու վերջը:
- 1 -
- 2 -
- 3 -
- 4 -
- 5 -

Խաչմերուկը վերջինը կանցնի`
Կապույտ ավտոմոբիլը:
Կանաչ ավտոմոբիլը:
Կարմիր ավտոմոբիլը:

Վարորդներից ո՞վ իրավունք ունի երթևեկել ուղիղ:
Ավտոբուսի և մոտոցիկլի վարորդները:
Թեթև մարդատար և բեռնատար ավտոմոբիլների վարորդները:
Թեթև մարդատար ավտոմոբիլի վարորդը:

Պարտավոր է՞ վարորդը վերադասավորվել աջ գոտի և նոր միայն կատարել աջ շրջադարձն այս իրավիճակում
.Այո
Ոչ

Ո՞ր տրանսպորտային միջոցներին է թույլատրվում կայանել տվյալ ճանապարհային նշանի ազդեցության գոտում:
Միայն ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցներին:
Տրանսպորտային միջոցներին, որոնք վարում են հաշմանդամները և միացված հաշվիչով տաքսիներին:

Երեխաների կազմակերպված խմբեր փոխադրող տրանսպորտային միջոցների երթևեկությունը թույլատրվում է`
60 կմ/ժ ոչ ավելի արագությամբ:
70 կմ/ժ ոչ ավելի արագությամբ:
80 կմ/ժ ոչ ավելի արագությամբ:

Կապույտ գույնի առկայծող փարոսիկ և հատուկ ձայնային ազդանշան միացրած տրանսպորտային միջոց մոտենալու դեպքում ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների վարորդները պետք է՝
Շարունակեն երթևեկությունը, քանի որ երթևեկում են սահմանված երթուղով:
Զիջեն ճանապարհը՝ նշված տրանսպորտային միջոցի անխոչընդոտ անցումն ապահովելու համար:
Իջեցնեն արագությունը և զիջեն ճանապարհը՝ նշված տրանսպորտային միջոցի անխոչընդոտ անցումն ապահովելու համար:

Եթե լուսացույցի ազդանշանների նշանակությունները հակասում են առավելության նշանների պահանջներին, ապա վարորդները պետք է ղեկավարվեն`
Նշանների պահանջներով:
Լուսացույցի ազդանշաններով:

Ո՞ր հետագծով է թույլատրվում հետադարձ կատարելը
Խաչմերուկում՝ Ա
Մինչև խաչմերուկը՝ Բ
Երկու հետագծերով թույլատրված է
Երկու հետագծերով արգելված է

Չկարգավորվող խաչմերուկում ո՞ր նշաններն են առավելություն տալիս վարորդին հատվող ճանապարհով երթևեկողների նկատմամբ
Միայն Ա
Ա և Գ
Բոլոր

Աջ շրջադարձն այս իրադրությամբ կատարում ենք
Խաչմերուկն առաջինն անցնելով
Զիջում ենք ճանապարհը թեթև մարդատարի վարորդին
Զիջում ենք ճանապարհը երկու վարորդներին

Այս իրավիճակում աջ շրջադարձ թույլատրվո՞ւմ է
Ոչ
Այո՝ չխոչընդոտելով հետիոտնին

Նշվածներից ո՞ր վայրում է թույլատրված կանգառ կատարել
Միայն Ա
Միայն Բ
Ցանկացած:

Թույլատրվո՞ւմ է վազանցել բեռնատարին:
Այո
Այո, եթե վազանցը մինչև խաչմերուկ կավարտվի
Ոչ

Առաջին օգնություն ցուցաբերելիս վարակումից պաշտպանվելու համար պետք է.
Խուսափել վերքին անմիջապես դիպչելուց և օգնություն ցուցաբերել միայն ստերիլ ձեռնոցներով:
Չօգնել այն տուժածներին, որոնք ունեն արյունահոսություն: