«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի համաձայն` հետիոտներին են հավասարեցվում`
Շարժիչ ունեցող հաշմանդամային սայլակով` հետիոտնի արագությամբ տեղաշարժվող հաշմանդամները:
Հեծանիվ, մոպեդ կամ մոտոցիկլ տանող անձինք:
Բոլոր թվարկած անձինք:
Քանի՞ երթևեկության գոտիներ ունի այս ճանապարհը
Երկու
Չորս
Տրանսպորտային միջոցների շահագործումն արգելվում է, եթե`
Չի աշխատում ձայնային ազդանշանի սարքը:
Հովացման համակարգը չի ապահովում շարժիչի աշխատանքի կայուն ջերմային ռեժիմը:
Երկու դեպքում էլ:
Տրանսպորտային միջոցների շահագործումն արգելվում է, եթե՝
Սահմանված ռեժիմով չեն աշխատում արտաքին լուսային սարքերը:
Ավտոբուսի դողերի պահպանաշերտի մնացորդային բարձրությունը կազմում է 0.8 մմ:
Երկու դեպքում էլ:
Բնակավայրերում միևնույն ուղղությամբ երթևեկության 3 և ավելի գոտիների առկայության դեպքում ձախ եզրային գոտի զբաղեցնել թույլատրվու՞մ է արդյոք ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցներին:
Թույլատրվում է վազանց կատարելիս:
Թույլատրվում է ձախ շրջադարձ կամ հետադարձ կատարելիս:
Թույլատրվում է բոլոր դեպքերում:
Այս ճանապարհային նշանի առկայության դեպքում`
Արգելվում է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցներով վազանցի կատարումը, բացառությամբ դանդաղընթաց տրանսպորտային միջոցների, լծասայլերի, առանց կողային կցորդի երկանիվ մոտոցիկլների, մոպեդների և հեծանիվների:
Թույլատրվում է 3.5 տ ոչ ավելի առավելագույն թույլատրելի զանգված ունեցող բեռնատար ավտոմոբիլներով վազանցի կատարումը:
Ո՞ր տրանսպորտային միջոցի վարորդը պետք է զիջի ճանապարհը:
Հեծանվորդը:
Ավտոմոբիլի վարորդը:
Երթևեկությունը թույլատրվում է`
Դեպի աջ` առաջին անցումով:
Ուղիղ և դեպի աջ` առաջին անցումով:
Խաչմերուկում թույլատրվում է արդյո՞ք հետընթաց կատարումով հետադարձ կատարել
Այո
Այո, եթե խոչընդոտ չի ստեղծի խաչմերուկով երթևեկողներին
Ոչ
Կայանել նշված վայրում
Թույլատրվում է
Թույլատրվում է միայն լուսավոր ժամերին
Արգելված է
Որտե՞ղ է գծվում կանգառն արգելող տեղերը նշող դեղին հոծ գիծը:
Երթևեկելի մասի վրա:
Երթևեկելի մասի եզրի մոտ:
Երթևեկելի մասի եզրի մոտ կամ եզրաքարի վերին մակերեսին:
Միայն եզրաքարի վերին մակերեսին:
Թույլատրվու՞մ է արդյոք կոշտ կամ ճկուն կցիչով քարշակման ժամանակ մարդկանց փոխադրումը բեռնատար ավտոմոբիլի թափքում`
Թույլատրվում է քարշակող և քարշակվող ավտոմոբիլների թափքում:
Թույլատրվում է միայն քարշակվող ավտոմոբիլի թափքում:
Թույլատրվում է միայն քարշակող ավտոմոբիլի թափքում:
Երկու ավտոմոբիլների թափքում էլ արգելվում է:
Ձայնային ազդանշանների կրկնողությամբ ընդհանուր տագնապի ինչպիսի՞ ազդանշան է վարորդը պարտավոր տալ երկաթուղային գծանցի վրա հարկադրական կանգառ կատարելու դեպքում:
Երեք երկար և մեկ կարճ:
Մեկ երկար և երեք կարճ:
Մեկ երկար և երկու կարճ:
Պարտավո՞ր է վարորդը միացնել շրջադարձի ցուցիչը` բնակելի գոտում երթևեկությունը սկսելուց առաջ:
Պարտավոր չէ:
Պարտավոր է:
Պարտավոր է, այլ տրանսպորտային միջոցների առկայության դեպքում:
Նշվածներից ո՞ր ուղղությամբ է թույլատրված երթևեկությունը
Միայն Բ
Միայն Ա և Բ
Միայն Բ և Գ
Բոլոր
Ո՞վ առաջինը կանցնի խաչմերուկը
Բեռնատարի վարորդը
Տրոլեյբուսի վարորդը
Կանոններն այս դեպքը չեն կանոնակարգում: Վարորդները կանցնեն փոխադարձ հարգանք ցուցաբերելով:
Ո՞ր դեպքում կարող եք խաչմերուկն անցնել առանց ճանապարհն երթևեկության այլ մասնակցին զիջելու
Ուղիղ անցնելու դեպքում
Աջ շրջադարձ կատարելիս
Ձախ շրջադարձ կատարելիս
Թույլատրվո՞ւմ է այս իրավիճակում շարունակել երթևեկությունը զբաղեցրած գոտով:
Այո
Ոչ
Վարորդի դեպի վեր պարզած ձեռքով տեղեկացնում է
Ձախ շրջադարձ կատարելու մասին
Ուղիղ երթևեկելու մասին
Ընթացքը դանդաղեցնելու մասին
Վթարի դեպքում շտապօգնության կանչի համար ի՞նչ տեղեկատվություն պետք է տրամադրվի օպերատորին.
Նշել վթարի վայրին ամենամոտ գտնվող կողմնորոշիչը: Հաղորդել տուժածների թիվը, նշել նրանց սեռը և տարիքը.
Նշել վթարի վայրին ամենամոտ գտնվող փողոցը և տան համարը: Տեղեկացնել, թե ով է տուժել վթարի հետևանքով (հետիոտն, մեքենայի վարորդ կամ ուղևոր) և նկարագրել ստացված վնասվածքները:
Նշել վթարի վայրը (փողոցը, տան համարը և դեպքի վայրին ամենամոտ կողմնորոշիչները): Տեղեկացնել տուժածների թիվը, նրանց սեռը, մոտավոր տարիքը, գիտակցության, շնչառության, արյան շրջանառության, ինչպես նաև ուժեղ արյունահոսության, կոտրվածքների և այլ վնասվածքների առկայության մասին: Սպասել մինչև օպերատորը նշի, որ կանչն ընդունված է: