
"Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին" ՀՀ օրենքի համաձայն՝ B, C, D կարգերի և C1, D1 ենթակարգերի տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքի վկայական ունեցող անձանց թույլատրվում է դրանք վարել նաև կցորդներով, եթե կցորդի թույլատրելի առավելագույն զանգվածը չի գերազանցում`
950 կիլոգրամը:
850 կիլոգրամը:
750 կիլոգրամը:

"Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին" ՀՀ օրենքի համաձայն՝ D, DE կարգերի, D1 և D1E ենթակարգերի տրանսպորտային միջոցներ վարելու միջազգային վարորդական իրավունքի վկայական կարող է տրվել՝
19 տարին լրացած անձանց:
20 տարին լրացած անձանց:
21 տարին լրացած անձանց:
22 տարին լրացած անձանց:

Տրանսպորտային միջոցների շահագործումն արգելվում է, եթե՝
Թեթև մարդատար ավտոմոբիլի բազայի վրա պատրաստված ավտոբուսի ղեկային կառավարման համակարգի գումարային խաղացքը 15 աստիճան է:
Ավտոբուսի ղեկային կառավարման համակարգի գումարային խաղացքը 15 աստիճան է:
Երկու դեպքում էլ:

Տրանսպորտային միջոցների շահագործումն արգելվում է, եթե`
Առկա են ղեկային կառավարման մանրամասերի (դետալների) ու հանգույցների` կառուցվածքով չնախատեսված տեղաշարժեր:
Առջևի մասում տեղադրված են սպիտակ գույնի լույսերով շրջադարձի ցուցիչներ:
Երկու դեպքում էլ:

Տվյալ իրադրությունում պարտավո՞ր է մոտոցիկլի վարորդը զիջել ճանապարհը։
Պարտավոր չէ:
Պարտավոր է:

Նշաններից ո՞րն է պարտադրում զիջել ճանապարհը հատվող ճանապարհով ընթացող տրանսպորտային միջոցներին:
- 1 -
- 2 -
- 3 -
- 4 -
- 5 -

Խաչմերուկը երրորդը կանցնի`
Կապույտ ավտոմոբիլը:
Դեղին ավտոմոբիլը:
Կանաչ ավտոմոբիլը:
Կարմիր ավտոմոբիլը:

Եթե կարգավորողի աջ ձեռքը պարզված է առաջ, ապա նրա ձախ կողմից ոչ ռելսագնաց տրանսպորտային միջոցների երթևեկությունը թույլատրվում է`
Բոլոր ուղղություններով:
Միայն դեպի ձախ:

Ձախ շրջադարձ թույլատրվում է
Միայն Ա հետագծով
Միայն Բ հետագծով
Երկու հետագծերով

Նշանները տեղեկացնում են այն մասին, որ
150 մետր ճանապարհահատվածում առկա է հետիոտների երթևեկելի մաս հայտնվելու վտանգ
150 մետրից չկարգավորվող հետիոտնային անցում է լինելու

Թույլատրվում է արդյոք նշված վայրում հետադարձ կատարել:
Թույլատրվում է
Արգելվում է

Թույլատրվու՞մ է արդյոք մոտոցիկլների քարշակումը:
Թույլատրվում է` կողային կցորդով մոտոցիկլների քարշակումը:
Թույլատրվում է` առանց կողային կցորդի մոտոցիկլների քարշակումը:
Թույլատրվում է` երկու դեպքում էլ:

Սև ավտոմոբիլը խաչմերուկը կանցնի`
Առաջինը:
Երկրորդը:
Վերջինը:

Օրվա լուսավոր ժամերին երեխաների կազմակերպված խմբեր տեղափոխելու ժամանակ պետք է միացված լինեն ավտոբուսի`
Լապտերների հեռահար լույսերը:
Լապտերների մոտակա լույսերը:
Վթարային լուսային ազդանշանը:
Սրահի ներքին լուսավորության սարքերը:

Ո՞ր դեպքում է տեղեկացվում երկու և ավելի ուղիներով երկաթուղային գծանցի մասին
Ա և Գ
Ա և Բ
Միայն Գ
Բ և Գ

Հետադարձ կատարելիս ո՞ւմ պետք է զիջեք ճանապարհը
Բեռնատարի վարորդին
Թեթև մարդատարի վարորդին
Երկու վարորդներին

Որտե՞ղ պետք է կանգնել լուսացույցի ազդանշանին ենթարկվելով
Լուսացույցի առջև
Հատվող երթևեկելի մասի առջև
Ցանկացած տեղում

Ո՞ր դեպքում է թույլատրվում հատել հոծ գծանշումը
Միայն Բ, կանգառ կատարելիս
Ոչ մի դեպքում
Կանգառ կատարելիս երկու դեպքերում էլ

Լուսային ցուցիչով ազդանշան տալ նշված իրավիճակում
Պարտադիր է
Ըստ վարորդի հայեցողության

Որո՞նք են առաջին բուժօգնության նախնական քայլերը` վթարի հետևանքով առաջացած վնասվածքների դեպքում:
Վերքը լվանալ ջրով, վերքից հեռացնել օտար մարմինները, վերքի վրա դնել ստերիլ բամբակ` ամրացնելով բինտային վիրակապով:
Հագնել բժշկական ձեռնոցներ, վերքը մաքրել յոդի ալկոհոլային լուծույթով, դեղաքսուք դնել և ծածկել կպչուն սպեղանիով:
Հագնել բժշկական ձեռնոցներ, վերքն առանց մաքրելու ծածկել ստերիլ թանզիֆե անձեռոցիկով` եզրերին ամրացնելով կպչուն սպեղանի կամ բինտով վիրակապել: