
Պարտավո՞ր է արդյոք վարել սովորողն ուսումնական վարման ժամանակ ամրակապվել անվտանգության գոտիներով:
Պարտավոր է:
Պարտավոր չէ:
Պարտավոր չէ, եթե դա դժվարացնում է ավտոմոբիլ ղեկավարելը:
Պարտավոր չէ, եթե թույլատրում է վարել սովորեցնողը:

Վերադասավորում է համարվում
տրանսպորտային միջոցի զբաղեցրած երթևեկության գոտուց երթևեկության սկզբնական ուղղությունը պահպանելով, դուրս գալը
տրանսպորտային միջոցի գծանշված երթևեկության գոտու սահմաններում զբաղեցրած շարքից, երթևեկության սկզբնական ուղղությունը պահպանելով, դուրս գալը
Նշված երկու դեպքերը

Տրանսպորտային միջոցների շահագործումն արգելվում է, եթե`
Հետին հակամառախուղային լապտերիկները միացված են տրանսպորտային միջոցի արգելակումն ազդարարող լուսային սարքերին:
Չի աշխատում շարժիչը հովացնող հեղուկի ջերմաստիճանի ցուցիչը:
Երկու դեպքում էլ:

Տրանսպորտային միջոցների շահագործումն արգելվում է, եթե
կառուցվածքով նախատեսված անվտանգության ամրագոտիների ժապավենի վրա առկա են տեսանելի պատռվածքներ
կահավորված չէ հակամառախուղային լապտերիկներով
երկու դեպքում էլ

Թույլատրվու՞մ է արդյոք մուտք գործել բակ նշված տեղից:
Թույլատրվում է:
Արգելվում է:

Ճանապարհի վտանգավոր հատվածի տեղամասից ի՞նչ հեռավորության վրա են տեղադրվում այս նշանները բնակավայրերում:
15 - 25 մ:
25 - 50 մ:
50 - 100 մ:
100 - 150 մ:
150 - 300 մ:

Հետևյալ ճանապարհային նշանը ցույց է տալիս`
Խաչմերուկում պետք է երթևեկել դեպի ձախ կամ աջ:
Հատվող ճանապարհին կազմակերպված է դարձափոխային երթևեկություն:
Հատվող ճանապարհին կազմակերպված է միակողմանի երթևեկություն:

Ո՞ր տրանսպորտային միջոցի վարորդն ունի առաջնահերթ երթևեկության իրավունք:
Կարմիր ավտոմոբիլը, քանի որ մուտք է գործում շրջանաձև երթևեկությամբ խաչմերուկ կապույտ ավտոմոբիլի աջ կողմից:
Կապույտ ավտոմոբիլը, քանի որ երթևեկում է շրջանաձև երթևեկությամբ ճանապարհով:

Ավտոմոբիլը խաչմերուկը կանցնի`
Առաջինը:
Երկրորդը:

Դուրս գալով ճանապարհ այս իրավիճակում պարտավոր ենք զիջել
Աջ կողմից մոտեցող վարորդներին
Բոլոր վարոդների
Վարորդներին և հետիոտներին

Շարժումն սկսելիս պարտավոր եք արդյո՞ք զիջել ճանապարհը հետադարձ կատարող վարորդին
Այո
Ոչ

Ո՞ր բակ է թույլատրվում մուտք գործել վարորդին
Ձախ
Աջ
Ոչ մի բակ չի կարելի մուտք գործել
Երկու բակերն էլ թույլատրված է

Երթևեկությունն ուղիղ շարունակելու դեպքում
Խաչմերուկն առաջինը կանցնեք
Կանցնեք թեթև մարդատարի անցնելուց հետո

Այս իրավիճակում աջ շրջադարձը թույլատրվում է
Միայն բեռնատարից հետո
Բեռնատարի հետ միաժամանակ, եթե դա չի խոչընդոտի բեռնատարի վարորդին

Եթե երկաթուղային գծանցով երթևեկությունը արգելված է և բացակայում է լուսացույցը, ճանապարհային նշաններն ու գծանշումը, ապա վարորդը պետք է կանգ առնի`
Ուղեփակոցից ոչ պակաս, քան 5 մ հեռավորության վրա:
Ուղեփակոցից ոչ պակաս, քան 3 մ հեռավորության վրա:
Ուղեփակոցից անմիջապես առաջ:

Ավտոբուսով երեխաների կազմակերպված խմբեր փոխադրելիս սրահում պետք է գտնվի առնվազն`
Մեկ չափահաս ուղեկցող:
Երկու չափահաս ուղեկցող:
Երեք չափահաս ուղեկցող:

Ո՞ր դեպքում օրվա լուսավոր ժամանակ մոտոցիկլի վրա պետք է միացված լինի լապտերների մոտակա լույսը:
Անբավարար տեսանելիության պայմաններում երթևեկելիս:
Դեպի կայանման վայր շարժվող, անսարքություններ ունեցող մոտոցիկլով երթևեկելիս։
Ցանկացած դեպքում` երթևեկության մեջ գտնվելիս:
Հիվանդ ուղևոր փոխադրելիս:

Նշվածներից ո՞ր դեպքում է թույլատրվում կանգառ կատարել
Միայն Բ
Միայն Գ
Ա և Գ
Բոլոր դեպքերում:

Նշված իրավիճակում ուղիղ երթևեկելն
Արգելվում է
Թույլատրվում է
Թույլատրվում է՝ աջ գոտի վերադասավորվելով

Ի՞նչ օգնություն է պետք ցուցաբերել տուժածին ցնցումային նոպայի դեպքում:
Բռնել տուժածին` փորձելով զսպել ցնցումները:
Փորձել բացել բերանը, բռնել լեզուն և որևէ առարկա դնել ատամների միջև:
Փորձել բացել շնչուղիները` տուժածի գլուխը ետ տանելով:
Ձեռք չտալ, թողնել, որ ցնցումներն ավարտվեն: