Greenway Automotorschool

Թեստ 50
29։57
1 / 20

"Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին" ՀՀ օրենքի համաձայն՝ D կարգի և D1 ենթակարգի տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքի վկայական կարող է տրվել այն անձանց, ովքեր ունեն`

B կամ C կարգի կամ C1 ենթակարգի տրանսպորտային միջոցներ վարելու վարորդական վկայական և լրացել է նրանց 21 տարին:

B կարգի կամ B1 ենթակարգի տրանսպորտային միջոցներ վարելու վարորդական վկայական և լրացել է նրանց 18 տարին:

AB կարգերի կամ A1B1 ենթակարգերի տրանսպորտային միջոցներ վարելու վարորդական վկայական և լրացել է նրանց 18 տարին:

B կամ C կարգի կամ C1 ենթակարգի տրանսպորտային միջոցներ վարելու վարորդական վկայական և լրացել է նրանց 20 տարին:

2 / 20

«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի համաձայն` վթարային իրադրություն է համարվում`

Երթևեկության մասնակցի գործողության և (կամ) անգործության հետևանքով առաջացած իրավիճակը, որի ժամանակ ստեղծվում է ճանապարհատրանսպորտային պատահարի իրական վտանգ:

Երթևեկության մասնակցի և (կամ) կարգավորողի գործողության և (կամ) անգործության հետևանքով առաջացած իրավիճակը, որի ժամանակ ստեղծվում է ճանապարհատրանսպորտային պատահարի իրական վտանգ:

3 / 20

Ավտոբուսների շահագործումն արգելվում է, եթե՝

Առկա են երկուսից ոչ պակաս հակագլորման հենակներ:

Հետևի մասում տեղադրված են սպիտակ գույնի լուսանդրադարձնող հարմարանքներ:

Երկու դեպքում էլ:

4 / 20

Տրանսպորտային միջոցների շահագործումն արգելվում է, եթե`

Կողային կցորդով մոտոցիկլում բացակայում է բժշկական դեղատուփը:

Անսարք է քարշակի հենակցման հարմարանքը:

Երկու դեպքում էլ:

5 / 20

Դուք շարունակում եք երթևեկությունն ուղիղ, ո՞ր տրանսպորտային միջոցին պետք է զիջեք ճանապարհը:

Միայն թեթև մարդատար ավտոմոբիլին:

Բեռնատար ավտոմոբիլին:

Երկու տրանսպորտային միջոցներին:

Ոչ մեկին:

6 / 20

Այս նշաններից ո՞րն է համարվում տրանսպորտային միջոցի ճանաչման նշան:

- 1 -

- 2 -

- 3 -

7 / 20

Ավտոմոբիլները խաչմերուկը կանցնեն հետևյալ հերթականությամբ`

Դեղինը, կանաչը, կապույտը:

Կապույտը` կանաչի հետ միաժամանակ, դեղինը:

8 / 20

Թո՞ւյլատրվում է հետադարձ կատարել այս իրավիճակում

Թույլատրում է, եթե հետևից երթևեկողների համար 100 մետր և ավելից մենք տեսանելի ենք

Արգելվում է

9 / 20

Կայանումը ուղեկամուրջից հետո

Թույլատրված

Արգելվում է

10 / 20

Այս խաչմերուկում ծածկույթ չունեցող ճանապարհից մոտեցող բեռնատարին զիջել

Պարտավոր ենք, քանի որ մոտեցել է մեզ աջ կողմից

Պարտավոր չենք, քանի որ կոշտ ծածկույթով ճանապարհը գլխավոր է հանդիսանում ծածկույթ չունեցողի նկատմամբ

11 / 20

Երթևեկությունը թույլատրվում է

Միայն ուղիղ

Միայն աջ

Ուղիղ և աջ

12 / 20

Այս հետագծով երթևեկել նման իրավիճակում

Թույլատրվում է միայն վազանցելիս

Թույլատրվում է

Արգելվում է

13 / 20

Երթևեկությունը թույլատրվում է`

Բոլոր տրանսպորտային միջոցներին:

Մոտոցիկլին:

Ավտոմոբիլին և մոտոցիկլին:

14 / 20

Ինչ է ցույց տալիս ընդհատվող լայն գծի տեսքով գծանշումը:

Երթևեկելի մասի և կողնակի միջև առկա սահմանը:

Երթևեկելի մասի հիմնական գոտու և թափառքի գոտու միջև առկա սահմանը:

Երթևեկելի մասի հիմնական գոտու և արգելակման գոտու միջև առկա սահմանը:

15 / 20

Ի՞նչ առավելագույն արագությամբ է թույլատրվում կցորդ քարշակող թեթև մարդատար ավտոմոբիլների երթևեկությունն ավտոմայրուղիներով երթևեկելիս:

110 կմ/ժ:

100 կմ/ժ:

90 կմ/ժ:

80 կմ/ժ:

70 կմ/ժ:

16 / 20

Կայանատեղիներում կամ ավտոլցակայաններում մանևրելիս ազդանշան տալ լուսային ցուցիչով

Պարտավոր եք

Պարտավոր չեք

17 / 20

Կապույտ ավտոմոբիլը խաչմերուկը կանցնի`

Առաջինը:

Երկրորդը:

Երրորդը:

Վերջինը:

18 / 20

Թույլատրվու՞մ է վազանց կատարել տվյալ իրավիճակում:

Արգելվում է:

Թույլատրվում է:

Թույլատրվում է, եթե ավտոբուսը երթևեկում է 30 կմ/ժ պակաս արագությամբ:

19 / 20

Նշաններից ո՞րն է արգելում երթևեկությունը 40կմ/ժ-ից պակաս արագությամբ

Միայն Ա

Միայն Գ

Ա և Բ

20 / 20

Ո՞ր դեպքերում պետք է տուժածը դուրս հանվի ավտոմեքենայի խցիկից

Ավտոմեքենայի շրջվելու, բռնկվելու, պայթյունի մեծ հավանականության կամ տուժածի գիտակցության կորստի դեպքում:

Ավտոմեքենայի շրջվելու, բռնկվելու, պայթյունի մեծ հավանականության կամ տուժածի գերսառեցման, գիտակցության և շնչառության կորստի դեպքում, ինչպես նաև անմիջականորեն խցիկում առաջին օգնություն ցուցաբերելու անհնարինության դեպքում:

Ավտոմեքենայի շրջվելու, բռնկվելու, պայթյունի մեծ հավանականության դեպքում կամ տուժածի մոտ ծանր արյունահոսության, գանգուղեղային վնասվածքի առկայության դեպքում

Ճիշտ պատասխաններ`
27
Տևողությունը`
20
Վերադառնալ ցանկ Հաջորդը