
Թո՞ւյլատրվում է արդյոք երթևեկել երթևեկելի մասի կենտրոնով նշված լայնության պայմաններում
Այո
Այո, երբ հանդիպակաց երթևեկությունը բացակայում է
Ոչ

"Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին" ՀՀ օրենքի համաձայն՝ տրանսպորտային միջոցի թույլատրելի առավելագույն զանգված է համարվում՝
Լրակազմված և լիցքավորված տրանսպորտային միջոցի առավելագույն զանգվածը:
Վարորդով, ուղևորներով և բեռով բեռնված, լրակազմված ու լիցքավորված տրանսպորտային միջոցի զանգվածը, որն արտադրող կազմակերպությունը սահմանել է որպես առավելագույն թույլատրելի:
Վարորդով, ուղևորներով և բեռով բեռնված տրանսպորտային միջոցի զանգվածը, որն արտադրող կազմակերպությունը սահմանել է որպես առավելագույն թույլատրելի:

Ավտոբուսների շահագործումն արգելվում է, եթե՝
Դողերի պահպանաշերտի նախշանկարի մնացորդային բարձրությունը կազմում է 2.5 մմ:
Չեն աշխատում սրահի ներքին լուսավորության սարքերը:
Երկու դեպքում էլ:

Տրանսպորտային միջոցների շահագործումն արգելվում է, եթե`
Բեռնատար ավտոմոբիլի դողերի պահպանաշերտի մնացորդային բարձրությունը կազմում է 1.6 մմ:
Չի գործում պնևմատիկ արգելակային հաղորդակի ճնշաչափը:
Երկու դեպքում էլ:

Եթե մտադիր եք կատարել ձախ շրջադարձ, ո՞ր տրանսպորտային միջոցին պետք է զիջեք ճանապարհը:
Մոտոցիկլին:
Պարեկային ավտոմոբիլին:
Բոլոր տրանսպորտային միջոցներին:

Ի՞նչ են ցույց տալիս նշված ճանապարհային նշանները:
Գլխավոր ճանապարհը շարունակվում է խաչմերուկից դեպի ձախ:
Գլխավոր ճանապարհը շարունակվում է խաչմերուկից ուղիղ և դեպի ձախ:

Խաչմերուկը տրանսպորտային միջոցները կանցնեն հետևյալ հերթականությամբ`
Տրամվայը, դեղին ավտոմոբիլը, կանաչ ավտոմոբիլը:
Տրամվայը և կանաչ ավտոմոբիլը, դեղին ավտոմոբիլը:
Կանաչ ավտոմոբիլը, դեղին ավտոմոբիլը, տրամվայը:

Այս լուսացույցի կարմիր ազդանշանի դեպքում երթևեկությունն արգվելում է`
Երթևելելի մասի ամբողջ լայնությամբ:
50 կմ/ժ ոչ ավելի արագությամբ:
Այն գոտիով, որի վերևում տեղակայված է:

Թույլատրվո՞ւմ է ուղևոր նստեցնելու նպատակով կանգառ կատարել նշված վայրում
Այո
Ոչ

Այս նշանը տեղեկացնում է այնպիսի թունելի մոտենալու մասին
Որտեղ բացակայում են գծանշումները
Որտեղ բացակայում է արհեստական լուսավորությունը

Խաչմերուկն անցնելիս զիջել պարտավոր ենք
Մոտոցիկլի վարորդին
Մոտոցիկլի և ավտաբուսի վարորդներին
Ավտոբուսի և թեթև մարդատարի վարորդներին
Բոլոր վարորդներին

Ո՞ր ուղղությամբ կարող է շարունակել երթևեկությունը վարորդն այս իրավիճակում
Միայն ձախ
Պետք է սպասի թույլատրող ազդանշանի
Ձախ և հակառակ

Երբ նարնջագույն և սպիտակ գծանշումները իրար հակասում են, վարորդները
Կարող են կատարել իրենց հարմար գծանշման պահանջները
Պետք է կատարեն սպիտակ գծանշման պահանջները
Պետք է կատարեն նարնջագույն գծանշման պահանջները:

Բնակավայրերում, յուրաքանչյուր ուղղությամբ մեկ երթևեկելի գոտի ունեցող և մեջտեղում տրամվայի գծեր չունեցող ճանապարհների ձախ կողմում կանգառն ու կայանումը`
Թույլատրվում է
Արգելվում է

Ի՞նչ առավելագույն արագությամբ է թույլատրվում երթևեկությունը ճկուն կցիչով քարշակելիս:
70 կմ/ժ:
60 կմ/ժ:
50 կմ/ժ:
40 կմ/ժ:
30 կմ/ժ:

Ի՞նչ տարածության վրա է արգելվում վազանցը մինչև երկաթուղային գծանցը:
Մինչև 50 մ առաջ:
Մինչև 100 մ առաջ:
Մինչև 150 մ առաջ:

Մերձակա տարածքից դուրս եկող հատուկ ձայնային և լուսային ազդանշաններ միացրած վարորդին զիջել
Պարտավոր չենք
Պարտավոր ենք

Տվյալ իրավիճակում թույլատրվու՞մ է անցնել երկաթուղային գծանցը:
Թույլատրվում է, եթե գնացք չի մոտենում:
Թույլատրվում է:
Արգելվում է:

Ո՞ր հետագծով է թույլատրված հետադարձը
Ցանկացած
Միայն Բ
Միայն Ա

Ո՞ր դեպքերում պետք է տուժածը դուրս հանվի ավտոմեքենայի խցիկից
Ավտոմեքենայի շրջվելու, բռնկվելու, պայթյունի մեծ հավանականության կամ տուժածի գիտակցության կորստի դեպքում:
Ավտոմեքենայի շրջվելու, բռնկվելու, պայթյունի մեծ հավանականության կամ տուժածի գերսառեցման, գիտակցության և շնչառության կորստի դեպքում, ինչպես նաև անմիջականորեն խցիկում առաջին օգնություն ցուցաբերելու անհնարինության դեպքում:
Ավտոմեքենայի շրջվելու, բռնկվելու, պայթյունի մեծ հավանականության դեպքում կամ տուժածի մոտ ծանր արյունահոսության, գանգուղեղային վնասվածքի առկայության դեպքում