27։40
1 / 20

«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի համաձայն` հետիոտն է համարվում`

Տրանսպորտային միջոցից դուրս` ճանապարհի վրա գտնվող անձը` բացառությամբ ճանապարհի վրա աշխատանքներ իրականացնելու իրավասություն ունեցող և օրենսդրությամբ սահմանված կարգով այդ աշխատանքներն իրականացնող անձը:

Տրանսպորտային միջոցից դուրս` ճանապարհի վրա գտնվող, այդ թվում` ճանապարհի վրա աշխատանքներ իրականացնելու իրավասություն ունեցող և օրենսդրությամբ սահմանված կարգով այդ աշխատանքներն իրականացնող անձը:

2 / 20

Հետադարձ է համարվում

տրանսպորտային միջոցը հանդիպակաց ուղղությամբ վարելը.

տրանսպորտային միջոցի շարժման ուղղությունը հանդիպակաց ուղղությամբ փոխելու նպատակով իրականացվող մանևր:

3 / 20

Տրանսպորտային միջոցների շահագործումն արգելվում է, եթե`

Առանց կողային կցորդի մոտոցիկլում բացակայում է «Վթարային կանգառ» նշանը:

Դողերը չափերով կամ թույլատրելի բեռնվածությամբ չեն համապատասխանում տրանսպորտային միջոցի տվյալ մոդելին:

Երկու դեպքում էլ:

4 / 20

Տրանսպորտային միջոցների շահագործումն արգելվում է, եթե

վարագուրապատված են հետին կողային ապակիները և բացակայում են հետին տեսանելիության 2 կողային հայելիները

չեն աշխատում կառուցվածքով նախատեսված ապակիների տաքացման ու փչահարման սարքերը

երկու դեպքում էլ

5 / 20

Ո՞ր պատասխանում է ճիշտ նշված երթևեկության թույլատրելի ուղղությունը:

Միայն հետադարձ:

Ուղիղ և հետադարձ:

Միայն ուղիղ:

6 / 20

Նշաններից ո՞րն է պարտադրում զիջել ճանապարհը հանդիպակաց ուղղությամբ ճանապարհի նեղ հատված մուտք գործող կամ դրան մոտեցող տրանսպորտային միջոցներին:

- 1 -

- 2 -

- 3 -

- 4 -

- 5 -

7 / 20

Ի՞նչ են ցույց տալիս նշված ճանապարհային նշանները:

Ճանապարհի սառցապատման ժամանակ պետք է երթևեկել 40 կմ/ժ արագությամբ:

Թաց ճանապարհածածկույթի դեպքում պետք է երթևեկել 40 կմ/ժ-ից ոչ ավելի արագությամբ:

8 / 20

Կանաչ ավտոմոբիլի վարորդը`

Ունի առաջնահերթ երթևեկության իրավունք:

Պետք է զիջի ճանապարհը:

9 / 20

Երթևեկությունը թույլատրվում է`

Կարմիր ավտոմոբիլին:

Մոտոցիկլին:

Տրամվային և կարմիր ավտոմոբիլին:

Տրամվային:

Կապույտ ավտոմոբիլին:

10 / 20

Ո՞ր հետագծով է թույլատրված հետադարձը

Միայն Ա

Միայն Բ

Երկու հետագծերով

11 / 20

Ի՞նչ է նշանակում երթևեկելի մասի գոտում գծանշված A տառը:

Ճանապարհի (երթուղու) համարը:

Ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների երթևեկության համար նախատեսված հատուկ գոտի:

"A" կարգի տրանսպորտային միջոցների երթևեկության համար նախատեսված հատուկ գոտի:

12 / 20

Թույլատրվու՞մ է արդյոք ավտոբուսներին բնակավայրերից դուրս երթևեկել 70 կմ/ժ արագությամբ:

Թույլատրվում է:

Արգելվում է:

13 / 20

Ձայնային ազդանշանները կարող են կիրառվել միայն`

Բնակավայրերում` վազանց կատարելու մտադրության մասին մյուս վարորդներին նախազգուշացնելու համար:

Երբ դա անհրաժեշտ է ճանապարհատրանսպորտային պատահարը կանխելու համար:

Երկու դեպքում էլ:

14 / 20

Ո՞ր վարորդն է խախտում երթևեկության կանոնները դուրս գալով շրջանաձև երթևեկությամբ խաչմերուկից

Թեթև մարդատարի

Երկու վարորդները

Ոչ ոք

15 / 20

Ո՞ր հետագծով է թույլատրվում շարունակել երթևեկությունը

Միայն Ա

Միայն Ա կամ Գ

Միայն Ա կամ Դ

Ցանկացած, բացի Բ-ից

16 / 20

Այս իրավիճակում խաչմերուկն անցնելիս հետիոտներին խոչընդոտ չստեղծել

Պարտավոր ենք

Պարտավոր չենք

17 / 20

Ուղիղ երթևեկելիս պետք է զիջել

Թեթև մարդատարի վարորդին

Բոլորին

Ոչ մեկին

18 / 20

Կայանումն արգելվում է

Երկաթուղային գծանցում

Երկաթուղային գծանցում և 50մ գծանցին մոտ

Երկաթուղային գծանցում և 50մ գծանցից առաջ

19 / 20

Ի՞նչ առավելագույն արագությամբ է թույլատրված երթևեկությունը 3,5 տոննայից ոչ ավել թույլատրելի առավելագույն զանգվածով բեռնատարի վարորդին նշված նշանների ազդման գոտում

Ոչ ավել քան 50 կմ/ժ

Ոչ ավել քան 70 կմ/ժ

Ոչ ավել քան 90 կմ/ժ

20 / 20

Վթարի հետևանքով հետիոտն ընկել է և վնասել ձեռքը: Նախաբազկի վրա կա մեծ վերք (մոտ 5 սմ երկարությամբ), որից միալար մուգ գույնի արյուն է հոսում: Ի՞նչ է պետք անել արյունահոսությունը դադարեցնելու նպատակով:

Լվանալ վերքը ջրով:

Բարձրացնել տուժածի ձեռքը և տեղադրել ճնշող վիրակապ:

Վերքին յոդի սպիրտային լուծույթ քսել: