29։53
1 / 20

«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի համաձայն` հարկադրված կանգառ է համարվում`

Երթևեկության ընդհատումը` կապված լուսացույցի արգելող ազդանշանի անսպասելի միացման հետ:

Երթևեկության ընդհատումը` կապված ճանապարհին գոյացած խցանման հետ:

Տրանսպորտային միջոցի անսարքության, վարորդի (ուղևորի) ֆիզիկական և (կամ) հոգեկան վիճակով և (կամ) բեռի փոխադրմամբ պայմանավորված` վտանգի կամ ճանապարհին ի հայտ եկած այլ խոչընդոտի պատճառով տրանսպորտային միջոցն անշարժ վիճակի բերելը: Կանգառի համար օրենսդրությամբ սահմանված կանոնները չեն տարածվում հարկադրված կանգառի դեպքերի վրա:

Թվարկած բոլոր դեպքերը:

2 / 20

ՙՃանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին՚ ՀՀ օրենքի համաձայն վարորդին են հավասարեցվում

ճանապարհով բեռնակիր և (կամ) հեծկան կենդանիներ կամ անասուններ քշող անձը

բեռնակիր և (կամ) հեծկան կենդանիներ կամ անասուններ քշող անձը

3 / 20

Տրանսպորտային միջոցների շահագործումն արգելվում է, եթե`

Շարժիչն աշխատում է ընդհատումներով:

Հետին հակամառախուղային լապտերիկները միացված չեն արգելակումն ազդարարող լուսային սարքերին:

Չեն աշխատում տրանսպորտային միջոցի կառուցվածքով նախատեսված ապակեողողիչները:

Թվարկած բոլոր դեպքերում:

4 / 20

Տրանսպորտային միջոցների շահագործումն արգելվում է, եթե՝

տրանսպորտային միջոցի նույն սռնու վրա տեղադրված են պահպանաշերտի տարբեր նախշանկարներով դողեր

թեթև մարդատար ավտոմոբիլի դողի պահպանաշերտի նախշանկարի մնացորդային բարձրությունը կազմում է 1,6մմ:

երկու դեպքում էլ

5 / 20

Ո՞ր ուղղությամբ է թույլատրվում բեռնատար ավտոմոբիլի երթևեկությունը:

Միայն դեպի աջ:

Դեպի աջ, դեպի ձախ և հակառակ ուղղությամբ:

Միայն դեպի ձախ:

6 / 20

Նշաններից ո՞րն է արգելում կայանումն ամսվա զույգ օրերին:

- 1 -

- 2 -

- 3 -

- 4 -

- 5 -

7 / 20

Ինչպե՞ս պետք է վարվի վարորդը տվյալ իրավիճակում:

Անհրաժեշտ է կանգ առնել առաջին նշանի մոտ:

Անհրաժեշտ է կանգ առնել երկրորդ նշանից առաջ:

Անհրաժեշտ է կանգ առնել երկաթուղային առաջին գծից ոչ պակաս 5 մետր հեռավորության վրա:

8 / 20

Ո՞ր պատասխանում է ճիշտ նշված անցման հերթականությունը:

Մոտոցիկլը, ավտոբուսը, բեռնատար ավտոմոբիլը:

Ավտոբուսը, մոտոցիկլը, բեռնատար ավտոմոբիլը:

Ավտոբուսը, բեռնատար ավտոմոբիլը, մոտոցիկլը:

9 / 20

Որտե՞ղ պետք է կանգ առնի վարորդը տվյալ իրավիճակում:

Կանգառը պարտադիր չէ:

Լուսացույցի մոտ:

"Կանգ գծի" մոտ:

Երթևեկելի գոտիների հատման մոտ:

10 / 20

Ազդանշան տալը երթևեկության մյուս մասնակիցների նկատմամբ առավելություն

Տալիս է

Տալիս է միայն վերադասավորվելիս

Չի տալիս

11 / 20

Այս իրադրությունում կանգառ կատարել ուղևոր նստեցնելու նպատակով

Թույլատրվում է նշանից հետո

Թույլատրվում է մինչև նշանը

Արգելվում է երկու դեպքում

12 / 20

Տրանսպորտային միջոցները խաչմերուկը կանցնեն հետևյալ հերթականությամբ:

Տրամվայը, թեթև մարդատար ավտոմոբիլը, ավտոբուսը:

Թեթև մարդատար ավտոմոբիլը, տրամվայը, ավտոբուսը:

Թեթև մարդատար ավտոմոբիլը, ավտոբուսը, տրամվայը:

13 / 20

Այս նշանի առկայության դեպքում ի՞նչ առավելագույն արագությամբ երթևեկելու իրավունք ունեն միջքաղաքային ավտոբուսների վարորդները:

70 կմ/ժ:

90 կմ/ժ:

110 կմ/ժ:

14 / 20

Որտե՞ղ է թույլատրվում հատել երկաթուղային գծերը:

Այն տեղերում, որտեղ երկու կողմից տեսանելիությունը կազմում է առնվազն 1000 մ:

Վարորդի հայեցողությամբ` դրա համար առավել հարմարավետ տեղերում:

Դրա համար նախատեսված տեղերում:

Երկաթուղային կայարաններից առնվազն 1000 մ հեռավորության վրա:

15 / 20

Այս գոտուց ո՞ր ուղղությամբ կարող է թեթև մարդատարի վարորդը շարունակել երթևեկությունը

Միայն ուղիղ

Ուղիղ և աջ

Ցանկացած

Ուղիղ, ձախ և հակառակ

16 / 20

Այս իրավիճակում խաչմերուկն անցնելիս զիջել ճանապարհը

Պարտավոր եք

Պարտավոր չեք

17 / 20

Վարորդներից ո՞վ է խախտել կայանման կանոնները

Երկու վարորդները

Միայն թեթև մարդատարի վարորդը

Միայն մոտոցիկլի վարորդը

Ոչ ոք:

18 / 20

Խաչմերուկին մոտենալիս վարորդը տրանսպորտային միջոցը պետք է վարի այնպիսի արագությամբ, որ

Չգերազանցի տվյալ հատվածում սահմանված առավելագույն թույլատրելին:

Հնարավորություն ունենա կանգնելու և բաց թողնելու անցման առաջնահերթության իրավունք ունեցող փոխադրամիջոցները

19 / 20

Այս իրավիճակում ո՞ր տրամվայի վարորդին պետք է զիջել ճանապարհը

Ոչ մեկին

Երկու տրամվայների

Միայն Ա

20 / 20

Տուժածի որովայնի վրա բաց վնասվածքից օրգանների արտընկման դեպքում պետք է.

Լվանալ և զգուշորեն փորձել տեղը մտցնել արտընկած օրգանները:

Արտընկած օրգանները ծածկել մաքուր խոնավ գործվածքով և պոլիէթիլենային թաղանթով:

Կտրել արտընկած օրգանները և վերքը վիրակապել:

Ձեռք չտալ, այդ վիճակում տեղափոխել հիվանդանոց:

Ճիշտ պատասխաններ`
27
Տևողությունը`
20