«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի համաձայն` ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոց է համարվում`
Կանգառի կետեր (կանգառներ) ունեցող, երթուղիներով շարժվող, ուղևորներ և (կամ) ուղեբեռներ տեղափոխող տրանսպորտային միջոցը (տրամվայ, տրոլեյբուս, ավտոբուս):
Կանգառի կետեր (կանգառներ) ունեցող, երթուղիներով շարժվող, ուղևորներ և (կամ) ուղեբեռներ տեղափոխող տրանսպորտային միջոցը (տրամվայ, տրոլեյբուս, ավտոբուս), ինչպես նաև թեթև մարդատար տաքսի ավտոմոբիլը:
«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի համաձայն` օրվա մութ ժամանակ է համարվում`
Աշնանը և ձմռանը` տեղական ժամանակով երեկոյան ժամը 20.00-ից մինչև առավոտյան ժամը 8.00-ը, գարնանը և ամռանը` երեկոյան ժամը 22.00-ից մինչև առավոտյան ժամը 6.00-ն ընկած ժամանակահատվածը:
մթնշաղի վերջի և աղջամուղջի սկզբի միջև ընկած ժամանակահատվածը:
Արեգակնային լուսավորության բացակայության ժամանակահատվածը։
Տրանսպորտային միջոցների շահագործումն արգելվում է, եթե`
Բեռնատար ավտոմոբիլում բացակայում է բժշկական դեղատուփը:
Առջևի մասում տեղադրված են սպիտակ գույնի լուսանդրադարձնող հարմարանքներ:
Երկու դեպքում էլ:
Տրանսպորտային միջոցների շահագործումն արգելվում է, եթե
Բժիշկ-վարորդի կողմից վարած ավտոմոբիլի վրա բացակայում է ՙԲժիշկ՚ ճանաչման նշանը
չի աշխատում կառուցվածքով նախատեսված վառելիքի բաքի խցանը
երկու դեպքում էլ
Ճանապարհային նշանների, գծանշման և բաժանարար գոտու բացակայության դեպքում վարորդները երկկողմ երթևեկությամբ ճանապարհների երթևեկելի մասում գտնվող ճանապարհային կառույցների տարրերը պետք է շրջանցեն`
Աջ կողմից:
Ձախ կողմից:
Այս նշանը կոչվում է`
Արգելքի շրջանցման նախնական ցուցիչ:
Այլ երթևեկելի մաս վերադասավորվելու նախնական ցուցիչ:
Հանդիպակաց երթևեկության գոտի դուրս գալու նախնական ցուցիչ:
Տվյալ դեպքում պարտավո՞ր է վարորդը կանգ առնել կարգավորողի կողմից նշված տեղում:
Պարտավոր չէ, քանի որ նշանն արգելում է կանգառը:
Պարտավոր է:
Ո՞ր տրանսպորտային միջոցը պետք է զիջի ճանապարհը:
Կապույտ ավտոմոբիլը:
Կարմիր ավտոմոբիլը:
Հետադարձը այս խաչմերուկում
Թույլատրված է
Արգելված է
Հետադարձը նշված վայրում
Թույլատրվում է
Թույլատրվում է, եթե առկա չեն ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցներ
Արգելվում է
Սլաքներով նշվածներից ո՞ր ուղղությամբ կարելի է շարունակել քարշակումը
Միայն Ա
Միայն Բ
Երկու ուղղություններով
Այս իրադրությունում ձախ շրջադարձի ժամանակ պարտավոր ենք զիջել ճանապարհը
Բոլոր վարորդներին
Միայն թեթև մարդատարի վարորդին
Ավտոբուսի և թեթև մարդատարի վարորդներին
Ինչպե՞ս վարվել այս իրավիճակում
Մուտք գործել խաչմերուկ և զիջելով ճանապարհը թեթև մարդատարի վարորդին անցնել խաչմերուկը:
Սպասել «Կանգ-գծի»՛ առջև, մինչև թեթև մարդատարի վարորդը կանցնի խաչմերուկը
Անցնել առաջինը
Ո՞ր ուղղությամբ կարող է վարորդը շարունակել երթևեկությունը:
Դեպի աջ` առաջին անցումով:
Դեպի աջ` առաջին և երկրորդ անցումներով:
Դեպի ձախ` առաջին անցումով:
Զբոսաշրջային ավտոբուսի վարորդը երկարատև հանգստի նպատակով իրավունք ունի՞ կանգ առնել նշված վայրում:
Իրավունք ունի:
Իրավունք չունի:
Ի՞նչ արագությամբ կարող է շարունակել երթևեկությունը ավտոբուսի վարորդը տվյալ ճանապարհային նշանով նշված գոտում:
60 կմ/ժ-ից պակաս:
Ոչ պակաս 60 կմ/ժ, բայց ոչ ավելի քան 70 կմ/ժ:
Ոչ պակաս 60 կմ/ժ բայց ոչ ավելի քան 90 կմ/ժ:
Ինչո՞վ պետք է ղեկավարվի վարորդը երկաթուղային գծանցին մոտենալիս:
Ուղեփակոցի դիրքով և լուսացույցի ազդանշաններով:
Ճանապարհային նշանների և գծանշումների պահանջներով:
գծանցի հերթապահի ցուցումներով:
Բոլոր թվարկած պահանջներով:
Թույլատրվո՞ւմ է կանգառ կատարել նշված վայրում
Ոչ
Այո
Տրանսպորտային միջոցի կողքից` եզրաչափային լույսի արտաքին եզրից 0,5 մ դուրս ցցվելու դեպքում բեռը պետք է արդյո՞ք նշվի օրվա լուսավոր ժամերին «Մեծ եզրաչափերով բեռ» ճանաչման նշանով, իսկ օրվա մութ ժամանակ և անբավարար տեսանելիության պայմաններում, նաև` առջևից սպիտակ, իսկ հետևից` կարմիր գույնի լապտերիկներով կամ լուսանդրադարձիչով:
Այո
Ոչ
Ավտովթարի դեպքում առաջին հերթին պետք է.
Տուժածին բերել հարմար դիրքի:
Զննել դեպքի վայրը և ապահովել անվտանգությունը:
Ստուգել տուժածի մոտ ուժեղ արյունահոսությունների առկայությունը:
Տեղափոխել տուժածին մեքենայից: