
«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի համաձայն` հետիոտներին են հավասարեցվում`
Առանց շարժիչի հաշմանդամային սայլակներով տեղաշարժվող հաշմանդամները:
Բեռնասայլակ, սահնակ, մանկասայլակ կամ հաշմանդամային սայլակ քաշող (հրող) անձինք:
Թվարկած բոլոր անձինք:

«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի համաձայն` թեթև մարդատար ավտոմոբիլ է համարվում`
Ուղևորների համար նախատեսված 8-ից ոչ ավելի նստատեղ ունեցող, իր կառուցվածքով և կահավորվածությամբ ուղևորների և ուղեբեռի անվտանգ և հարմարավետ փոխադրման համար նախատեսված ավտոմոբիլը:
Ուղևորների (բացառությամբ մինչև 12 տարեկան երեխաների) համար նախատեսված 4-ից ոչ ավելի նստատեղ ունեցող, իր կառուցվածքով և կահավորվածությամբ ուղևորների և ուղեբեռի անվտանգ և հարմարավետ փոխադրման համար նախատեսված ավտոմոբիլը:

Տրանսպորտային միջոցների շահագործումն արգելվում է, եթե`
Կողային կցորդով մոտոցիկլում բացակայում է բժշկական դեղատուփը:
Անսարք է քարշակի հենակցման հարմարանքը:
Երկու դեպքում էլ:

Տրանսպորտային միջոցների շահագործումն արգելվում է, եթե՝
տրանսպորտային միջոցի նույն սռնու վրա տեղադրված են պահպանաշերտի տարբեր նախշանկարներով դողեր
առջևի մասում դեղին լուսանդրադարձնող հիմնագույնով և կամիր լուսանդրադարձնող եզրագծերով տեղադրված է «Երեխաների փոխադրում» ճանաչման նշանը
Երկու դեպքում էլ

Ո՞ր ուղղությամբ է արգելվում երթևեկությունը:
Միայն դեպի ձախ:
Միայն դեպի աջ:
Ուղիղ և դեպի ձախ:
Բոլոր ուղղություններով:

Նշաններից ո՞րն է պարտադրում զիջել ճանապարհը հատվող ճանապարհով ընթացող տրանսպորտային միջոցներին:
- 1 -
- 2 -
- 3 -
- 4 -
- 5 -

Ինչպե՞ս պետք է վարվի վարորդը տվյալ իրավիճակում:
Անցնի երկաթուղային գծանցն` ապահովելով անվտանգությունը:
Անցնի երկաթուղային գծանցն առանց կանգ առնելու:
Կանգ առնի նշանից առաջ և պահպանելով անվտանգությունն` անցնի բազմագիծ երկաթուղային գծանցը:

Տրանսպորտային միջոցները խաչմերուկը կանցնեն հետևյալ հերթականությամբ՝
Դեղին ավտոբուսը, բեռնատար ավտոմոբիլը, կանաչ ավտոբուսը:
Բեռնատար ավտոմոբիլը, դեղին ավտոբուսը, կանաչ ավտոբուսը:
Դեղին ավտոբուսը, կանաչ ավտոբուսը, բեռնատար ավտոմոբիլը:

Պարտավոր է՞ թեթև մարդատարի վարորդը զիջել ճանապարհն իր գոտի վերադասավորվող ավտոկռունկի վարորդին
Այո, եթե ավտոկռունկը նարնջագույն փարոսիկներով է կահավորված
Այո
Ոչ

Աջ շրջադարձի դեպքում վարորդը պարտավոր է ճանապարհը զիջել`
Միայն հեծանվորդին:
Միայն հետիոտներին:
Հետիոտներին և հեծանվորդին:
Կարող է շարունակել երթևեկությունն առանց կանգ առնելու:

Դեպի ձախ երթևեկությունը շարունակելու համար որտե՞ղ պետք է կանգ առնի ավտոբուսի վարորդը ճանապարհը թեթև մարդատար ավտոմոբիլին զիջելու համար:
Ճանապարհային նշանի առջև:
Գծանշման մոտ:
Վարորդի հայեցողությամբ անվտանգ տեղում:

Այս նշանով կահավորված ճանապարհներին միջքաղաքային ավտոբուսների վարորդներն իրավունք ունեն երթևեկելու ոչ ավելի քան`
60 կմ/ժ արագությամբ:
80 կմ/ժ արագությամբ:
90 կմ/ժ արագությամբ:

Թույլատրվու՞մ է արդյոք հետիոտներին շարժվել «Ավտոմայրուղի» նշանով կահավորված ճանապարհով:
Արգելվում է:
Թույլատրվում է` բնակավայրերից դուրս` տրանսպորտային միջոցների հոսքին հակառակ:
Թույլատրվում է` բնակավայրերից դուրս` տրանսպորտային միջոցների հոսքին համընթաց:

Առաջնահերթ երթևեկության իրավունք ունի
Թեթև մարդատարի վարորդը
Բեռնատարի վարորդը

Ո՞րտեղից են սկսում գործել բնակավայրով երթևեկության կանոնները
Սպիտակ հիմնագույնով բնակավայրի սկիզբ նշաններից հետո միայն
Բնակավայրի անունը պարունակող սպիտակ կամ կապույտ հիմնագույնով նշաններից հետո միայն
Միայն կառուցապատ տարածքն սկսելուց հետո

Ո՞ր վարորդն է պարտավոր չխոչընդոտել հետիոտներին
Թեթև մարդատարի վարորդը
Բեռնատարի վարորդը
Երկու վարորդները

Ո՞ր վարորդն է խախտում երթևեկության կանոնները շրջադարձ կատարելիս
Թեթև մարդատարի
Մոտոցիկլի
Երկու վարորդները
Ոչ ոք

Ո՞վ է խախտել կանգառ կատարելու կանոնները
Երկու վարորդները
Միայն բեռնատարի վարորդը
Միայն թեթև մարդատարի վարորդը
Ոչ ոք

Բեռնատարով, որի վարորդը ունի B և C կարգերի տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքի վկայական պահպանելով բեռնատարներով մարդ փոխադրելու կանոնները թույլատրվում է փոխադրել մինչև
8 ուղևոր
9 ուղևոր
4 ուղևոր

Եթե տուժածի վերքի մեջ օտար մարմին կա, ապա օգնություն ցուցաբերելիս պետք է.
Հեռացնել օտար մարմինը վերքից:
Թողնել վնասված մասն արյունահոսի:
Ապահովել օտար մարմնի անշարժ վիճակը:
Սպիրտով մշակել վերքի տարածքը: