
«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի համաձայն` թեթև մարդատար ավտոմոբիլ է համարվում`
Ուղևորների համար նախատեսված 8-ից ոչ ավելի նստատեղ ունեցող, իր կառուցվածքով և կահավորվածությամբ ուղևորների և ուղեբեռի անվտանգ և հարմարավետ փոխադրման համար նախատեսված ավտոմոբիլը:
Ուղևորների (բացառությամբ մինչև 12 տարեկան երեխաների) համար նախատեսված 4-ից ոչ ավելի նստատեղ ունեցող, իր կառուցվածքով և կահավորվածությամբ ուղևորների և ուղեբեռի անվտանգ և հարմարավետ փոխադրման համար նախատեսված ավտոմոբիլը:

«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի համաձայն` մեխանիկական տրանսպորտային միջոցի վարորդը պարտավոր է իր մոտ ունենալ`
Տվյալ կարգի տրանսպորտային միջոցը վարելու վարորդական վկայականը և տրանսպորտային միջոցի հաշվառման փաստաթղթերը:
Լիազորագիր` այլ անձին պատկանող տրանսպորտային միջոցը վարելու դեպքում:
Թվարկած բոլոր փաստաթղթերը:

Տրանսպորտային միջոցների շահագործումն արգելվում է, եթե`
Նույն սռնու վրա տեղադրված են տարբեր կառուցվածքների դողեր:
Խախտված է շարժիչի սնման համակարգի հերմետիկությունը:
Երկու դեպքում էլ:

Մոտոցիկլների շահագործումն արգելվում է, եթե`
Բացակայում են կառուցվածքով նախատեսված անվտանգության աղեղները:
Դողերի պահպանաշերտի նվազագույն մնացորդային բարձրությունը կազմում է 1,6 մմ:
Երկու դեպքում էլ:

Հանդիպակաց երթևեկության դեպքում կտրուկ վայրէջքի վրա անհրաժեշտ է ճանապարհը զիջել`
Ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցին:
Վերև բարձրացող տրանսպորտային միջոցին:
Ներքև իջնող տրանսպորտային միջոցին:

Թույլատրվու՞մ է արդյոք ուղևորներ նստեցնելու համար կանգ առնել այս նշանով նշված գոտու վրա:
Թույլատրվում է, եթե այդ գոտին գտնվում է երթևեկելի մասի աջ եզրի մոտ և մնացած երթևեկելի մասից բաժանված չէ գծանշման հոծ գծով:
Արգելվում է:
Թույլատրվում է:

Խաչմերուկը վերջինը կանցնի`
Կապույտ ավտոմոբիլը:
Դեղին ավտոմոբիլը:
Կանաչ ավտոմոբիլը:
Կարմիր ավտոմոբիլը:

Կոշտ կցիչով քարշակման ժամանակ հեռավորությունը տրանսպորտային միջոցների միջև չպետք է գերազանցի`
2 մ:
3 մ:
4 մ:
5 մ:
6 մ:

Նշաններից ո՞րի ազդեցությունն է տարածվում միայն այն գոտում, որի վրա կախված է
Միայն Ա
Միայն Բ
Ա և Բ

Ձախ շրջադարձ կատարելիս պարտավոր եք զիջել ճանապարհը
Միայն ավտոբուսի վարորդին
Երկու վարորդներին
Ոչ ոքի

Երթևեկությունը թույլատրվում է`
Ուղիղ:
Դեպի աջ` առաջին անցումով:
Դեպի աջ` երկրորդ անցումով:
Դեպի աջ` առաջին և երկրորդ անցումներով:

Գծանշման այս գծերից ո՞րն է օգտագործվում դարձափոխային երթևեկությամբ գոտիները նշելու համար:
1-ին գիծը:
2-րդ գիծը:
3-րդ գիծը:
2-րդ և 3 -րդ գծերը:
3-րդ և 4 -րդ գծերը:

Ո՞ր դեպքում վարորդը պետք է տա նախազգուշացնող ազդանշան` կանգառ կատարելուց առաջ:
Եթե նրա հետևից երթևեկում է այլ տրանսպորտային միջոց:
Միայն բնակավայրերում:
Բոլոր դեպքերում:

Թույլատրվում է արդյո՞ք բեռնատարից առաջ անցնելուց հետո շարունակել երթևեկությունը այս գոտով:
Այո
Ոչ

Կարելի՞ է նշված հետագծով երթևեկելու համար ձեռքով տալ նախազգուշացնող ազդանշան:
Կարելի է, եթե անսարք է շրջադարձի ցուցիչը:
Կարելի է, եթե անսարք է շրջադարձի ցուցիչը` օրվա լուսավոր ժամերին:
Կարելի է բոլոր դեպքերում:

Ո՞ր հետագծով իրավունք ունի վարորդը կատարել ձախ շրջադարձն այս իրավիճակում
Միայն Ա
Միայն Բ
Ցանկացած

Թույլատրվում է արդյո՞ք կցորդ քարշակող թեթև մարդատարի երթևեկությունն այս խաչմերուկում ուղիղ ուղղությամբ
Այո
Թույլատրվում է միայն այդ հատվածի բնակիչներին
Ոչ

Ձախ շրջադարձն այս իրադրությունում կատարելիս պետք է
Մուտք գործի խաչմերուկ և սպասի կարգավորողի ձախ շրջադարձ թույլատրող ազդանշանին
Կանգ առնի «Կանգ-գիծ» գծանշման առջև և սպասի կարգավորողի ձախ շրջադարձ թույլատրող ազդանշանին
Դուրս գա խաչմերուկ և հանդիպակացից մոտեցող վարորդին ճանապարհը զիջելուց հետո անցնի խաչմերուկը:

Վարորդը միացնել շրջադարձի լուսային ցուցիչն այս իրավիճակում
Պարտավոր է
Պարտավոր է, եթե հետևից մոտեցող վարորդ կա
Պարտավոր չէ

Վտանգավոր վերքերի մշակման ժամանակ պետք է.
Լվանալ վերքը օճառով և մաքուր ջրով:
Մշակել վերքը սպիրտային հիմքով նյութերով (յոդ, օղի, օծանելիք և այլն):
Դադարեցնել արյունահոսությունը և վիրակապել վերքը: